Մենեջեր/Պատասխանատու
Foodpark By Downtown
Նկարագրություն
Foodpark by Downtown ֆուդկորտ/ռեստորանը հրավիրում է աշխատանքի Մենեջեր/պատասխանատուի
- Աշխատանքային շաբաթ՝ 6 օր,8 ժամյա
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել խանութի ամենօրյա աշխատանքը։
- Ղեկավարել վաճառողների աշխատանքը, կազմել հերթափոխերը և վերահսկել աշխատանքային կարգապահությունը։
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումը և լուծել առաջացած խնդիրները կամ բողոքները։
- Վերահսկել ապրանքների ընդունումը, դասավորումը, պահպանման պայմանները և պիտանելիության ժամկետները
- Կազմակերպել ապրանքների ժամանակին պատվիրումը և վերահսկել մնացորդները։
- Վերահսկել գների, ակցիաների և ապրանքային պիտակների ճշտությունը։
- Իրականացնել դրամական միջոցների հաշվառումը և ներկայացնել Տնօրինությանը։
- Իրականացնել նոր աշխատակիցների ուսուցման և աշխատանքի կազմակերպման գործընթացը։
- Հետևել խանութի մաքրությանը, սանիտարահիգիենիկ և անվտանգության կանոնների պահպանմանը։
Պահանջներ
- ՀՀ դրամարկղային և ՀԴՄ սարքերի օգտագործման կանոնների իմացություն։
- Կանխիկ և անկանխիկ վճարումների իրականացման կարգի իմացություն։
- Վաճառքի և հաճախորդների սպասարկման հիմնական սկզբունքների իմացություն։
- Ապրանքների ընդունման, հաշվառման և գույքագրման գործընթացների իմացություն։
- Պահեստի մնացորդների վերահսկման և պատվերների ձևավորման հիմունքների իմացություն։
- Microsoft Office ծրագրերի (հատկապես Excel և Word) հիմնարար իմացություն։
- 1C, MyPOS, AS Trade կամ այլ առևտրային/հաշվառման ծրագրերից օգտվելու հմտություն (կդիտվի որպես առավելություն)։
- Հաշվետվությունների կազմման և տվյալների վերլուծության հիմնական հմտություններ։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Թիմի կառավարման և աշխատանքների կազմակերպման հիմնական գիտելիքներ։
Մենք ապահովում ենք
- Էսթետիկ,ոգեշնչող և հարմարավետ աշխատանքային միջավայր
- Ընկերական,աջակցող թիմ
- Երեկոյան հերթափոխին տուն ճանապարհում,
- Տարբեր հյուրասիրություններ,
- Նվերներ հատուկ օրերի կապակցությամբ,
- Տարբեր կորպորատիվ և թիմբիլդինգային միջոցառումներ,
Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 099831111 հեռախոսահամարով
«Դիջիֆուդ» ընկերությունը հանրային սննդի ծառայություն մատուցող կազմակերպություն է,ապրանքային նշանն է՝ Foodpark by Downtown:Ֆուդպարկի անչափ համեղ և եզակի կերակրատեսակներին կարող եք ծանոթանալ,այցելելով ք.Երևան,Իսակով 11, Foodpark by Downtown:Մեր մոտ կարող եք այցելել ինչպես համեղ նախաճաշելու,այնպես էլ աշխատանքային ընդմիջումն իրականացնելու,և երեկոյան մեր բազմատեսակ կերակրատեսակները վայելել ընտանեկան ընթրիք կազմակերպլու միջոցով,մեր ջերմ և հանգիստ միջավայրում: Մեր գեղեցիկ կահավորված,եզակի ինտերիերով հագեցած սրահում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,հավաքույթներ,կորպորատիվներ,ընտանեկան ընթրիքներ,գործնական ընթրիքներ,կոնֆերանսներ :Ռեստորանում կազմակերպվում են նաև ծննդյան տոներ,հավաքույթներ՝հաճախորդի նախընտրած ֆորմատով:Ֆուդպարկը տանիքում ունի նաև բացօթյա դաշտ,որտեղ նույնպես կազմակերպվում են համերգներ, տարբեր տիպի միջոցառումներ,սպորտային խաղեր և այլն:
Մեր կարևորագույն արժեքն է մարդկային ռեսուրսը:Առաջնորդվում ենք այս լոզունգով՝երջանիկ աշխատակից,երջանիկ հաճախորդ:Մեր համար շատ կարևոր է առողջ մթնոլորտն ու թիմային աշխատանքը:Մեր գերնպատակն է հասնել հաջողության մեր աշխատակիցների շնորհիվ,ովքեր ստեղծում են ոգևորիչ թիմային ոգի և անքակտելի կապ հաճախորդների ու մեր միջև:Մեր լավագույն թիմի շնորհիվ մենք ձգտում ենք ներգրավել հնարավորինս ավելի շատ հաճախորդներ,ովքեր կհայտնեն մեզ միայն իրենց գոհունակությունը: