Մենեջեր (պրեմիում դասի հագուստի խանութ-սրահ)
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR-ի գործընկեր «Տրենդէքս»ՍՊԸ-ն, հանդիսանալով PINKO և Karl Lagerfeld միջազգային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը, փնտրում է պատասխանատու մենեջերի։
Պարտականություններ
- Խանութի ընդհանուր գործառույթների կառավարում,
- Աշխատակիցների գրաֆիկների կազմում և վերահսկում,
- Աշխատակիցների աշխատանքի վերահսկում, մոտիվացում և գնահատում,
- Վաճառքների պլանավորման և իրականացման կազմակերպում,
- Վաճառքի ցուցանիշների վերլուծություն և բարելավման ռազմավարությունների մշակում,
- Բարձր որակի սպասարկման ապահովում խանութում,
- Բարդ կամ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորում,
- Հաճախորդների բողոքների ընդունում և արագ լուծում,
- Նոր ապրանքների ընդունում, դասավորում և վաճառքի պատրաստում,
- Ապրանքների հաշվառում, պաշարների վերահսկում,
- Ապրանքների ճիշտ դասավորության և գնապիտակների առկայության ապահովում,
- Օրական, շաբաթական և ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում,
- Աշխատակիցների կատարողականի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել ղեկավարությանը,
- Խանութի մաքրության, կարգ ու կանոնի վերահսկում,
- Տեխնիկական խնդիրների արագ արձագանքում և փոխանցում համապատասխան անձանց,
- Անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ՝ մենեջերական կամ առևտրային ոլորտում,
- Վաճառքների պլանավորման և վերլուծության հմտություններ,
- Հաճախորդների բարձր մակարդակի սպասարկման ապահովման և շփման արդյունավետ հմտություններ,
- Պահեստի կառավարման փորձ,
- Համակարգչային լավ գիտելիքներ՝ MS Office, Excel (ՀԾ ծրագրի գերազանց իմացություն),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն՝ միջինից բարձր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ հերթափոխային գրաֆիկ։
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: