Մենեջեր-օպերատոր
ARNDANE LLC
Նկարագրություն
Համակցված կերերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում մենեջեր-օպերատոր: Աշխատանքը օֆիսային է։
Պարտականություններ
- Օրվա ընթացքում ստացված պատվերների գրանցում 1C ծրագրում,
- Պատվերների տվյալների ճշգրիտ և ժամանակին մուտքագրում,
- Պահեստապետերի հետ փոխադարձ հաշվարկների իրականացում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվետվությունների վարում,
- Համագործակցություն իրացման և պահեստային թիմերի հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություն (MS Office փաթեթի իմացություն)
- Ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ` 6-օրյա։
- Աշխատավարձը՝ 230,000 դրամ։
- Հասցե` Էրեբունի զանգված, Այվազովսկի 12/7 (Էրեբունի հիվանդանոցի հարևանությանմբ)
«Արնդանե» ՍՊԸ-ն արդեն ավելի քան 20 տարի զբաղեցնում է առաջատար դիրք հայկական շուկայում՝ համակցված կերերի արտադրության ոլորտում, ներկայացնելով «Թոթլ Փիգ», սիրողական և ունիվերսալ ապրանքանիշը:
Ընկերությունն առաջնորդվում է «Որակյալ արտադրանք » կարգախոսով և արագ զարգանում է այս ուղղությամբ:
Գործունեության հիմնական ուղղություններն են՝
🔸 համակցված կերերի արտադրություն և վաճառք,
🔸 անասնաբուժական դեղորայքի և հավելումների ներմուծում:
«Արնդանե» ՍՊԸ-ն ունի փորձառու և բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ, ովքեր, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հաճախորդին տրամադրում են անվճար մասնագիտական խորհրդատվություն՝
✔️ կերակրման նորմերի ճիշտ հաշվարկ
✔️ անասնաբուժական միջոցառումների արդյունավետ պլանավորման և պատշաճ իրականացում։