Get our free app. It won't take up space on your device

Մենեջեր (Նորաբաց Իտալական բիստրոյում)

Pi Hospitality

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Customer Support, Client Care, Executive, Upper Management
Deadline:
8/17/2026

Նկարագրություն

Նորաբաց իտալական բիստրոն փնտրում է մենեջերի, ով կդառնա մեր թիմի շարժիչ ուժը, հյուրերի սիրելի դեմքը և ում շնորհիվ մարդիկ կցանկանան վերադառնալ։

Եթե

  • Սիրում ես մարդկանց և հեշտությամբ կապ ես ստեղծում նրանց հետ։
  • Էներգիադ փոխանցվում է շրջապատին, իսկ դրական տրամադրություն ստեղծելը քեզ համար բնական է։
  • Սիրում ես լինել իրադարձությունների կենտրոնում, ոչ թե կողքից հետևել։
  • Կարողանում ես առաջնորդել, մոտիվացնել և համախմբել թիմին։
  • Նախաձեռնող, պատասխանատու և կազմակերպված ես։
  • Չես վախենում արագ տեմպից և զբաղված աշխատանքային օրվանից,

ապա հնարավոր է հենց քեզ ենք փնտրում։

Պարտականություններ

  • Կազմակերպել և ղեկավարել ռեստորանի ամենօրյա աշխատանքը։
  • Լինել ստեղծագործ, ունենալ մարքեթինգային մտածողություն և աջակցել մարքեթինգի թիմին գաղափարներով ու նոր միջոցառումների կազմակերպմամբ։
  • Առաջարկել և իրականացնել նոր գաղափարներ, թեմատիկ օրեր, միջոցառումներ և ակտիվություններ, նոր համերի ներկայացումներ և այլ ստեղծագործ նախաձեռնություններ։
  • Ստեղծել ջերմ, դրական և հիշվող մթնոլորտ հյուրերի և թիմի համար։
  • Ողջունել հյուրերին, շփվել նրանց հետ և ապահովել բարձրակարգ սպասարկում։
  • Լինել թիմի կողքին, աջակցել, ոգեշնչել և զարգացնել աշխատակիցներին։
  • Առաջարկել և իրականացնել նոր գաղափարներ, թեմատիկ օրեր, միջոցառումներ և ակտիվություններ, նոր համերի ներկայացումներ և այլ ստեղծագործ նախաձեռնություններ։
  • Հետևել սպասարկման, մաքրության և աշխատանքային ստանդարտների պահպանմանը։
  • Արագ արձագանքել առաջացող իրավիճակներին, լուծել խնդիրներն ու ապահովել բիստրոյի անխափան աշխատանքը։
  • Մասնակցել նոր աշխատակիցների ընտրությանը, ուսուցմանն ու ադապտացիային։
  • Առաջարկել գաղափարներ, որոնք կբարձրացնեն հյուրերի գոհունակությունն ու կօգնեն բրենդի զարգացմանը։

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • ⁠Անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • ⁠Սպասարկման ոլորտի միջազգային ընդունված ստանդարտների իմացություն,
  • ⁠Համակարգչից օգտվելու կարողություն,
  • ⁠Անձնակազմի ղեկավարման հմտություններ,
  • ⁠Բանավոր և գրավոր գրագետ խոսք,
  • ⁠Կազմակերպչական հմտություններ,
  • ⁠Պարտաճանաչություն,
  • ⁠Սթրեսային և լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • ⁠Միաժամանակ մի քանի աշխատանքային գործառույթ իրականացնելու կարողություն,
  • ⁠Հանձարարված առաջադրանքերի կատարման հանդեպ հետևողականություն,
  • ⁠Պատրաստակամություն։

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
  • Ազատություն գաղափարներ առաջարկելու և դրանք կյանքի կոչելու։
  • Երիտասարդ, էներգիայով լի և աջակցող թիմ։
  • Անվճար սնունդ։
  • Սպորտային փաթեթ։
  • Մասնագիտական վերապատրաստումներ։
  • Կարիերայի աճի հնարավորություն։
  • Հնարավորություն դառնալու նոր և հավակնոտ բրենդի ստեղծման կարևոր մասը։

📍 Աշխատանքի վայր՝ Երևան, Կենտրոն

Company օverview
address
Address
Պարույր Սևակ թաղ․, 4-րդ փ․, թիվ 2 առևտրի կենտրոն
address
Number of employees
501-1000
Phone
Phone
041610850

Հյուրընկալության ոլորտում տարիների փորձն ու կայուն արժեքները կարևորելով՝ Pi Hospitality-ի գաղափարախոսության հիմքում ընկած է մաթեմատիկական այն ճշմարտությունը, որ π (Pi)-ն կոնստանտ թիվ է շրջանագծի մակերես հաշվելու համար և ունի անփոփոխ թվային արժեք (3.14)։ Սա ուղիղ համեմատական է մեր ընկերության կայուն արժեքներին։

Շրջանագծի հետ ասոցացվելով՝ Pi-ն խորհրդանշում է մեր սերնդափոխության հաջորդական փուլերը, որ մի սերնդից մյուսին են փոխանցվում՝ ամեն անգամ պահպանելով ժամանակակից մոտեցումն ու անփոփոխ առաքելությունը՝ ունենալ երջանիկ աշխատակիցներ և երջանիկ հյուրեր։

With years of experience and steadfast values in the field of hospitality, Pi Hospitality's ideology is rooted in the mathematical truth that π (Pi) is a constant number used for calculating the surface of a circle, with an unchanging numerical value (3.14). This is directly proportional to our company's enduring values of integrity and commitment to continuous improvement.

Associated with the circle, Pi symbolizes the successive cycles of our generation, which are passed from one generation to the next, each time maintaining the modern and unchanging mission of ensuring the happiness of our employees and guests.

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Trainings
Trainings
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media