Մենեջեր-Ադմինիստրատոր
Loma Systems LLC
Նկարագրություն
Տպարանի օպերատիվ և կազմակերպչական աշխատանքի արդյունավետ ապահովում, հաճախորդների սպասարկում և ներքին գործընթացների համակարգում։
Պարտականություններ
-
Տպարանի առօրյա աշխատանքների կազմակերպում և վերահսկում
-
Հաճախորդների ընդունում, հարցումների մշակում, պատվերների գրանցում
-
Տպագրական պատվերների համակարգում արտադրական բաժնի հետ
-
Պատվերների ժամկետների և որակի վերահսկում
-
Հաշիվների, պայմանագրերի և ուղեկցող փաստաթղթերի ձևակերպում
-
Հեռախոսազանգերի և էլ․ նամակների վարում
-
Ղեկավարության հանձնարարությունների կատարում
Պահանջներ
-
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
-
Ադմինիստրատորի կամ գրասենյակային աշխատանքի փորձը ցանկալի է
-
Համակարգչային գրագիտություն (MS Office, էլ․ փոստ)
-
Կազմակերպվածություն, պատասխանատվություն, հաղորդակցման հմտություններ
-
Սթրեսակայունություն և բազմաֆունկցիոնալ միջավայրում աշխատելու կարողություն
-
Հայերեն լեզվի գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը՝ առավելություն)
Հավելյալ նշումներ
-
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-շաբաթ 10:00-19:00
-
Աշխատավարձ՝ 200.000 + գործարքային
-
Աշխատանքային վայր՝ Խորենացի 28
Ընկերությունը զբաղվում է տեքստիլ տպագրությամբ, տոմսերի տպագրությամբ և միջոցառումների կազմակերպմամբ