
Մենեջեր-ադմինիստրատոր
ԱՐԵԳԱԿ Ստոմատոլոգիական Կենտրոն
Նկարագրություն
<<ԱՐԵԳԱԿ>> ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնն ընդլայնում է իր թիմը և աշատանքի հրավիրում մենեջեր-ադմինիստրատորի:
Պարտականություններ
- Ընդհանուր վերահսկողություն և ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ մշտական աշխատանքի իրականացում,
- Կլինիկայի աշխատանքների համակարգում,
- Հաճախորդների հետ կապի հաստատում և ուղղորդում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բժշկական ոլորտում,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների պատշաճ իմացություն,
- Նմանատիպ հաստիքում աշխատանքային փորձի առկայութուն՝ առնվազն 1 տարի,
- Կազմակերպչական հմտություններ,
- Հաճախորդամետ մոտեցում,
- MS Office-ի (Word, Excel) իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ.-շաբաթ՝ 10:00-18:00։
Ձեր առողջ և գրավիչ ժպիտի մասին 2000 թվականից հոգում է Արեգակ ստոմատոլոգիական կլինիկան: Պրոֆեսիոնալ բուժանձնակազմ և ժամանակակից տեխնոլոգիաներ. ահա այն ամենը, ինչի շնորհիվ մեր այցելուները հեռանում են գոհունակությամբ և ժպիտներով: Կլինիկայի աշխատանքը համակարգված է այնպես, որ յուրաքանչյուր այցելուի տրամադրվի անհատական մոտեցում՝ սկսած բժշկի ընտրությունից մինչև ախտորոշման և բուժման գործընթացը: Մեր ստոմատոլոգիական կենտրոնում համբերատար, հոգատար և փորձառու բժիշկների աշխատանքով փորձում ենք երջանկացնել յուրաքանչյուրին, ով այցելում է մեզ: