Մենեջեր
Aparto Real Estate Agency
Նկարագրություն
ԱՊԱՐՏՈ-ն Երևանում գործող անշարժ գույքի գործակալություն է։ Զբաղվում ենք բնակարանների և տների վարձակալությամբ ու առք-վաճառքով։ Մեր թիմը մեծանում է, և փնտրում ենք եռանդուն մենեջեր։
Պարտականություններ
- Հաճախորդների հետ աշխատանք՝ զանգեր, կարիքների պարզում
- Գործակալների աշխատանքի համակարգում և գործարքների վերահսկում
- Գործարքների ուղեկցում՝ առաջին զանգից մինչև պայմանագրի կնքում
- Հաճախորդների և գործարքների բազայի վարում (CRM bitrix)
- Առաջնային բանակցություններ
Պահանջներ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն, արդյունքի կողմնորոշում
- Անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք՝
- Բարձր վարձատրություն՝ գործարքներից տոկոսով
- Կայուն հաճախորդների հոսք և ակտիվ գովազդ
- Աշխատանք ընկերական և պրոֆեսիոնալ թիմում
- Գրասենյակ Երևանի կենտրոնում
- Մասնագիտական աճի հնարավորություն
Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00
«ԱՊԱՐՏՈ» անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2023 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, երբ հիմնադիր տնօրեն Ալեքս Բաբաջանյանը Երևանի անշարժ գույքի զարգացող շուկայում արդեն 6 տարվա հաջողված փորձից հետո որոշեց ստեղծել մի կազմակերպություն, որի նպատակն էր կոտրել շուկայում առկա բացասական կարծրատիպերը անշարժ գույքի գործակալների մասին և մատուցել որակյալ ծառայություններ՝ հաճախորդներին առաջարկելով առանց ավելորդ խնդիրների և խոչընդոտների գնել, վաճառել, վարձով տալ կամ վարձակալել անշարժ գույք Երևանում։
Մեր Ընկերության Սկիզբը
Կարճ ժամանակահատվածում «Ապարտո»-ի թիմը գրանցեց անհավանական ցուցանիշներ՝ դառնալով Հայաստանյան անշարժ գույքի շուկայում մրցակից և աշխատելաոճ թելադրող գործակալություն մի շարք հայտնի ու ավելի մեծ կազմակերպությունների համար, որոնք ունեն տասնյակ և ավելի տարիների պատմություն։ «Ապարտո»-ի շուկայում հայտնվելուց հետո մենք փոխեցինք մեր շատ մրցակիցների մարկետինգային, իսկ որոշ դեպքերում նաև աշխատանքային ռազմավարությունը անշարժ գույքի Հայաստանյան շուկայում՝ լինելով առաջատարներից մեկը մեր մրցակիցների կողքին։
Մեր առաքելությունն է օգնել անհատներին և ընտանիքներին գտնել իրենց երազանքների բնակարանը, առանձնատունը կամ բիզնես տարածքը գնելու կամ վարձակալելու նպատակով։ Մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդների գոհունակությանը՝ տրամադրելով անհատականացված մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, գնահատելով և' հաճախորդի, և' մեր ժամանակը։