Մենեջեր
Pistache LLC
Նկարագրություն
«Պիստաշ» ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված մենեջերի՝ սուպերմարկետների հետ համագործակցությունը համակարգելու, պատվերներն ընդունելու և վճարումներին հետևելու համար։
Պարտականություններ
- Պահպանել մշտական կապը սուպերմարկետների պատասխանատուների հետ։
- Ընդունել, գրանցել և մշակել պատվերները՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը։
- Համակարգել պատվերների ժամանակին առաքումը՝ համագործակցելով պահեստի և առաքման աշխատակիցների հետ։
- Հետևել վճարման ժամկետներին և բանկային փոխանցումների կատարմանը, անհրաժեշտության դեպքում ուղարկել հիշեցումներ։
- Հաշվապահության հետ ճշտել գործընկերների պարտքերի և վճարումների տվյալները։
- Հետևել ապրանքների առկայությանը վաճառքի կետերում և նախաձեռնել անհրաժեշտ համալրումները։
- Համակարգել վերադարձների, ապրանքների փոխանակման և պատվերների անհամապատասխանությունների լուծումը։
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ պատվերների, վաճառքների և չվճարված գումարների վերաբերյալ։
- Զարգացնել գործող գործընկերների հետ համագործակցությունը և ներգրավել նոր վաճառքի կետեր։
Պահանջներ
- Հաղորդակցման և բանակցելու լավ հմտություններ։
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն և ուշադրություն մանրամասներին։
- Միաժամանակ մի քանի գործընկերների և պատվերների հետ աշխատելու կարողություն։
- Համակարգչային գիտելիքներ՝ մասնավորապես Excel-ի իմացություն։
- Հայերենի գրագետ իմացություն, ռուսերենի իմացությունը՝ առավելություն։
- Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման փորձը՝ ցանկալի։
- Սուպերմարկետների կամ առևտրային ցանցերի հետ աշխատանքի փորձը՝ առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթից ուրբաթ
Պիստաշ ընկերութունը հանդիսանում է ապրանքներ ներմուծող և արտահանող ընկերություն:
Մեր գետնանուշները պատրաստվում են հետևյալ համերով՝
1. Աղի 🧂
2. Կծու🌶
3. Պանրային🧀
4. Վասաբի 🍱 🌶
5. Ծովախեցգետին🦐
6. Բեկոն🥓
7. Կարմիր իկռա🐟
8. Սմետան սոխ 🧅
9. Աջիկա 🌶
10. Միքս ⭐
Ունենք նաև առանց շաքարի շոկոլադների տեսականիներ: