Մենեջեր
Stellar Group LLC
Նկարագրություն
SARETSI ռեստորանը, որը գտնվում է ք․Երևան,Պապ Թագավոր (Ամիրյան) 4/3 հասցեում, հրավիրում է աշխատանքի Ռեստորանի մենեջերի, ով պետք է պատասխանատվություն կրի Կազմակերպության առօրյա աշխատանքների բնականոն կազմակերպման համար։
Պարտականություններ
- Պլանավորել և կազմակերպել ռեստորանի առօրյա բնականոն աշխատանքը,
- Հետևել անձնակազմի աշխատանքների իրականացմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
- Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
- Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
- Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր,
- Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տվյալ հաստիքում,
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություն, մտքի ճկունություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
- Աշխատանքային շաբաթ՝ 5-օրյա
- Աշխատանքային ժամեր՝ 13։00-23։00
Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր: