Մենեջեր
Spicy Island
Նկարագրություն
N27 Restaurant-ը, Spicy Island-ըև Coffee Island-ը հրավիրում են միանալու իրենց թիմին։
Մենք փնտրում ենք փորձառու, պատասխանատու և առաջնորդի որակներով օժտված Մենեջերի, ով կկարողանա ապահովել մեր հյուրերի բարձրակարգ սպասարկումն ու թիմի արդյունավետ աշխատանքը։ Աշխատավարձ՝ 300,000 ՀՀ դրամ + տոկոսներ
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել N27 Restaurant, Spicy Island և Coffee Island-ի ընթացիկ գործունեությունը
- Ղեկավարել, համակարգել և մոտիվացնել աշխատակազմին
- Ապահովել սպասարկման բարձր չափանիշների պահպանումը
- Օպերատիվ արձագանքել առաջացող խնդիրներին և գտնել արդյունավետ լուծումներ
- Վերահսկել ներքին կարգապահությունն ու աշխատանքային գործընթացների անխափան իրականացումը
- Նպաստել թիմային առողջ մթնոլորտի և բիզնեսի զարգացմանը։
Պահանջներ
- Հյուրանոցային կամ ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձ (պարտադիր)
- Ղեկավարման և թիմի կազմակերպման բարձր հմտություններ
- Պատասխանատվության և կարգապահության բարձր մակարդակ
- Հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման ունակություն
- Արագ կողմնորոշվելու և օպերատիվ որոշումներ կայացնելու կարողություն
- Արդյունքի վրա կենտրոնացած և նախաձեռնող մտածելակերպ
Հավելյալ նշումներ
Եթե պատրաստ եք դառնալ մեր աճող և ստեղծարար ընտանիքի մի մասը, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ կապ հաստատեք մեզ հետ։
Դիմելու համար զանգահարել՝ +37443111777