
Մենեջեր
Top Floor
Նկարագրություն
TOP FLOOR` Եվրոպական բրենդային հատակների ծածկույթների մասնագիտացված խանութների ցանցին անհրաժեշտ է ՄԵՆԵՋԵՐ(ցուցասրահի պատասխանատու)։
Պարտականություններ
- Արդյունավետ կազմակերպել վաճառքի բաժնի աշխատանքները:
- Մշակել Ռազմավարական նպատակների հասնելու պլաններ, ստեղծել և ընդլայնել շուկան, զարգացնել ընկերության դերը շուկայում և ապահովել ուժեղ մրցունակ դիրք:
- Հաճախորդների սպառողական պահանջարկի ուսումնասիրություն և սպասարկման որակի բարելավում:
- Տիրապետել առկա տեսականու վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, հետևել ոլորտի նոր թրենդներին։
- Մասնակցել վաճառքի խթանմանը։ Կազմակերպել ճիշտ աշխատանքային մթնոլորտ։
Պահանջներ
-
Սպասարկման/Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը (ցանկալի)։ Վաճառքի և մարքեթինգի հմտությունների տիրապետում:
-
Շուկայի ուսումնասիրության մեթոդների և չափորոշիչների իմացություն:
-
Համակարգչային բազային գիտելիքներ:
-
Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ: Պատասխանատվության և ճշտապահության զգացում:
-
Պատրաստակամության դրսևորում և արագ կողմնորոշվելու ունակություն:
-
Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռքբերելու ցանկություն:
-
Լեզուների իմացություն՝ հայերեն (գերազանց) անգլերեն և ռուսերեն ( հաղորդկցման մակարդակ):
-
Բարձրագույն կրթություն (պարտադիր):
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթը 6 օր, 09։30-19։30
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը՝ (CV) նշված էլեկտրոնային հասցեին:
Եվրոպական բրենդային հատակի ծածկույթների մասնագիտացված խանութների ցանց։ Top Floor-ը հանդիսանում է մի շարք եվրոպական առաջատար ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։