Get our free app. It won't take up space on your device

Մենեջեր

Coffee House

Industry: Executive, Upper Management, Restaurants, Food Services
Deadline: 12/9/2022
City: Yerevan
Employment type: Full time
Work experience: Mid level

Նկարագրություն

Կոֆե Հաուս ընկերությունը ամենամեծ և ամենաարագ զարգացող "takeaway" սրճարանների ցանցն է Հայաստանում՝ հիմնված 2015 թվականին: Այժմ այն ունի 21 մասնաճյուղ Երևանում և մարզերում:

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և բանիմաց ցանցային մենեջերի՝ մասնաճյուղերի անխափան աշխատանքի կազմակերպման նպատակով:

Պարտականություններ

  • Օրական շրջանառության հաշվարկների իրականացում,
  • Ընթացիկ ապրանքաշրջանառության իրականացում,
  • Մասնաճյուղի աշխատակիցների բնականոն աշխատանքի վերահսկում,
  • Մասնաճյուղի անխափան ու բնականոն աշխատանքի վերահսկողություն,
  • Սերտ աշխատանք վերահսկողության բաժնի հետ՝ առաջացած խնդիրների և հարցադրումների արձագանքման համար,
  • Ընթացիկ ինկասացիայի կազմակերպում,
  • Ստացված հանձնարարությունների բարեխիղճ և ժամանակին կատարում,
  • Ընթացիկ կարիքների բավարարման համար ձեռքբերումների կազմակերպում,
  • Առկա ծախսի կրճատման և ապրանքաշրջանառության որակի բարելավման համար միջոցառումների իրականացում,
  • Բոլոր ծախսերի/ ձեռքբերումների հիմնավոր փաստաթղթերի և մանրամասն նկարագրության գրանցում համապատասխան ծրագրով,
  • Ակտիվ ներգրավվածություն ընթացիկ ժողովներին (օր. հանդես գալ նոր առաջարկություններով),
  • Առաջացած խնդիրների բարձրացում ղեկավարությանը և լուծումների ստացման հետևողականության իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վարորդական իրավունքի առկայություն
  • Հաղորդակցման ճկուն հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Նախաձեռնողականություն
How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

[email protected]