Get our free app. It won't take up space on your device

Մեծածախ վաճառքի բաժնի մենեջեր

Domus

Industry: Marketing, Advertising, PR, Sales, Business Development
Deadline: 4/10/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior

Նկարագրություն

«ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում կենցաղային տեխնիկայի/կահույքի վաճառքի ոլորտում փորձառու Մեծածախ վաճառքի բաժնի մենեջերների թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ուսումնասիրել առկա հաճախորդների բազան և ակտիվորեն ներգրավել պոտենցիալ հաճախորդների,
  • Համագործակցել և բանակցություններ վարել գործընկերների և հաճախորդների հետ,
  • Ներկայացնել Ընկերությունը, ապրանքատեսականին՝ ապահովելով որակյալ սպասարկում, և խթանել վաճառքի ցուցանիշների աճը,
  • Հանդես գալ առաջարկներով և մասնակցել նոր նախագծերի իրականացմանը՝ նպաստելով շուկայի զարգացմանն ու Ընկերության ճանաչելիության բարձրացմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • 2+ տարվա աշխատանքային փորձ վաճառքում՝ ցանկալի է արտադրական կամ շինարարական ոլորտներում,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Վարորդական իրավունք (B),
  • Գրագետ հաղորդակցման հմտություններ,
  • Բանակցություններ վարելու փորձ և հմտություններ,
  • Սովորելու և զարգանալու ցանկություն:

Մենք ապահովում ենք՝

  • Ուսուցման և զարգացման հնարավորություն,
  • Կարիերայի աճ,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Ծառայողական մեքենա կամ ձեր մեքենայի ծախսի փոխհատուցում:
Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media