Get our free app. It won't take up space on your device

Մեծածախ վաճառքի բաժնի դեղագետ-օպերատոր

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Industry: Sales, Business Development
Deadline: 9/23/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում մեծածախ վաճառքի բաժնի դեղագետ-օպերատորի, ով իրականացնելու է մեծածախ պատվերների հետ կապված գործառույթներ:

Պարտականություններ

  • Պատվերների ընդունում, մուտքագրում և ձևակերպում՝ ըստ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկի,
  • Նոր մուտքերի և ժամանակավոր մերժումների ներկայացում,
  • Ակցիաների համակարգչային ձևակերպում և վերահսկողություն,
  • Հաճախորդներին գործող ակցիաների մասին իրազեկում,
  • Հաճախորդների պարտքերի և մնացորդների վերահսկողություն և դրանց վերաբերյալ շաբաթական հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին,
  • Հաճախորդների շրջանառության վերաբերյալ ամսական հաշվետվության կազմում,
  • Հաճախորդների կողմից վերադարձված ապրանքների ընդունում և ձևակերպում,
  • Բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հրահանգների պատշաճ կատարում:

Պահանջներ

  • Դեղագիտական կամ դեղագործական կրթություն,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
  • Բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն: