
Մաքրուհի
«Վարդանանց» ՆԲԿ
Նկարագրություն
«Վարդանանց» նորարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում մայրապետ/հավաքարարի․
Պարտականություններ
- աշխատասենյակների, միջանցքների, աստիճանների և սանհանգույցների մաքրում, հագեցվածության ստուգում և ապահովում
- լվացող, ախտահանող միջոցների հագեցվածության ստուգում, ժամանակին պատվիրում և ապահովում։
Պահանջներ
- մաքրասիրություն
- պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
- բժշկական ապահովագրություն
- աշխատանքային գրաֆիկը՝
- առավոտյան հերթափոխ՝ 7։30-14։30 (շաբաթ՝ 7։30-13։30)
- երեկոյան հերթափոխ՝ 14։00-21։00 (շաբաթ՝ 13։00-19։00):
Կարող եք դիմել՝ ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին, ինչպես նաև նամակի միջոցով:
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։