Get our free app. It won't take up space on your device

Մատուցող | EM Sherif

Talentus HR

Location: Yerevan
Salary:
Monthly 500,000-600,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek, In shifts
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Restaurants, Food Services
Open to international applicants
Students will also be considered
Deadline:
10/18/2026

Նկարագրություն

Talentus HR-ի գործընկեր Em Sherif լիբանյան ռեստորանում ունենք աշխատանքի նոր հնրավորություններ՝

Մենք համալրում ենք մեր թիմը նոր գործընկերներով՝ մատուցողներ:

Եթե սիրում ես մարդկանց, գնահատում ես հյուրընկալ միջավայրը, սպասարկումը և ունես թիմային էներգիա, ապա մենք սպասում ենք քեզ։

Պարտականություններ

Քո ամենակարևոր առաքելությունն է յուրաքանչյուր այցելուի օրը դարձնել ավելի հաճելի՝ քո հոգատար վերաբերմունքով, պրոֆեսիոնալ սպասարկմամբ և անկեղծ ժպիտով։

  • Հաճախորդների բարեկիրթ ընդունելություն և սպասարկում,
  • Մենյուների ներկայացում, պատվերների ընդունում և ճիշտ փոխանցում խոհանոցին,
  • Տարածքի մաքրության և հաճելի մթնոլորտի պահպանում,
  • Հաճախորդների հարցերին արագ ու քաղաքավարի արձագանքում:

Պահանջներ

Ի՞նչ ենք ակնկալում մեր թեկնածուներից

  • Բաց և դրական հաղորդակցման հմտություններ,
  • Ժպիտով սպասարկելու մշակույթ,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն և նախաձեռնողականություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Նախընտրելի է փորձ՝ սրճարան/ռեստորան ոլորտում (մենեջերի համար՝ կառավարման փորձ),
  • Անգլերեն և ռուսերեն բավարար բանավոր հաղորդակցման ունակություն:

Ի՞նչ ենք առաջարկում՝

  • Անձնակազմի սնունդ,
  • Երեկոյան ճանապարհում,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Զարգացման հնարավորություն, սպասարկման թրեյնինգներ:

Ու եթե դու այն մարդն ես, ով հավատում է, որ սպասարկումն ուղղակի աշխատանքի տեսակ չէ, այլ վերաբերմունք՝ մենք սպասում ենք քեզ։

Հասցե՝ Աբովյան 8

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 93 829928

Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media