Մատուցող
Tumanyan Shaurma
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրւմ փորձառու և անփորձ մատուցողների, մեր ցանցի տարբեր մասնաճյուղերում աշխատելու համար։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ
- Անվճար և համեղ ընդմիջում
- Մարզասրահի շահեկան փաթեթ
- Անսահմանափակ սուրճ և թեյ
- Կայուն աշխատանք և ընկերական թիմ
Պարտականություններ
-
Դիմավորել և ուղեկցել հյուրերին՛
-
Ներկայացնել ճաշացանկը, ուտեստներն ու խմիչքները
-
Օգնել հյուրերին կատարել լավագույն ընտրությունը
-
Իրականացնել հավելյալ վաճառքներ (խաչադիր և վրադիր վաճառքներ)
-
Ընդունել և համակարգ մուտքագրել պատվերները
-
Մատուցել պատվերները սահմանված ժամկետներում
-
Կազմակերպել հաշվի ներկայացման գործընթացը
-
Ապահովել սրահի, սեղանների և սպասքի պատշաճ վիճակը
-
Պահպանել մաքրության, հիգիենայի և սպասարկման բարձր չափանիշները
Պահանջներ
- Հաղորդակցման և հաճախորդամետ աշխատանքի հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու կարողություն
- Բարեհամբույր և կոկիկ արտաքին տեսք
- Սովորելու և զարգանալու ցանկություն
Հավելյալ նշումներ
Աշխատավայրեր՝
- Նոր Նորք համայնք
- Կենտրոն համայնք
- Աջափնյակ
6/1 աշխատանքային գրաֆիկ
«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ: