
Մատակարարման մասնագետ
Bacon Product LLC
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Մատակարարման մասնագետի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:
Հիմնական նպատակ՝ ընկերության անհրաժեշտ հումքերի և նյութերի ապահովման գործընթացի կազմակերպում`
- Հումք/նյութերի ձեռքբերման գործընթացի ամբողջ ցիկլի մասնակցություն,
- Մատակարարման գործընթացի կատարելագործում և զարգացում:
Պարտականություններ
- Հումք/նյութերի մատակարարման շղթայի մասնակցություն,
- Մատակարարման ցիկլի համապատասխան փաստաթղթաշրջանառության վարում,
- Արտաքին / ներքին շուկայի վերլուծության իրականացում, գնառաջարկների ներկայացում,
- Ներմուծման, մաքսային պրոցեսերում մասնակցություն, ներգրավածություն,
- Մատակարարների և բեռնափոխադրողների հետ աշխատանքի համակարգում՝ ժամանակին և ճշգրիտ լոգիստիկան ապահովելու համար,
- Պաշարների հոսքի և մնացորդների կառավարում՝ մատակարաման գործընթացի ճիշտ պլանավորան համար,
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ լրացուցիչ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն Տնտեսագիտության, Մենեջմենթի, Ֆինանսների և հարակից ոլորտներում,
- Excel-գիտելիքներ,
- Վերլուծական հմտություններ,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Սեփական մոտեցումներն ու մեթոդներն առաջարկելու կարողություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Համակարգված աշխատելու կարողություն,
- Ազնվություն։
Ցանկալի պահանջներ
- 1C -ի իմացություն,
- Աշխատաժամանակին կառավաման որևէ գործիքի տիրապետում (trello, Jira և այլն)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։00-18։00։
Դիմի՛ր
Լրացրու օնլայն դիմում հայտը։
Համալրման փուլերը
1. ՄՌԿ հեռախոսային հարցազրույց,
2. Մասնագիտական հարցազրույց ընկերությունում,
3. Հարցազրույց «Բեկոն Պրոդուկտ»-ի ղեկավար օղակի ներկայացուցիչների հետ:
Հասցեն՝ գ. Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: