Get our free app. It won't take up space on your device

Մատակարարման բաժնի ղեկավար

Glasswork

Industry: Procurment, Import, Export
Deadline: 10/1/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior

Նկարագրություն

Իրականացնում և վերահսկում է արտասահմանյան և տեղական մատակարարների հետ բանակցությունների վարման գործընթացը:

Պարտականություններ

Գնումների և փաստաթղթավորման գործառույթներ

  • Իրականացնում է գնման հայտերի վերլուծություն և պատվերի կազմում
  • Իրականացնում և վերահսկում է ընտրված միջազգային և տեղական մատակարարների հետ կապը, համագործակցության ձևաչափերը
  • Իրականացնում և վերահսկում է մատակարարների գնահատման և ընտրության գործընթացը
  • Վերահսկում է բեռնափոխադրող տրանսպորտային ընկերությունների գնահատումը և ընտրությունը
  • Կապող օղակ է հանդիսանում մատակարարների, արտադրողների, ընկերության համապատասխան բաժինների աշխատակիցների միջև
  • Բանակցություններ է վարում տեղական և միջազգային մատակարարների հետ կնքվելիք պայմանագրերի դրույթների շուրջ և վերջիններիս հետ կնքում պայմանագրեր
  • Վերահսկում է գնումների բաժնի կողմից իրականացվող աշխատանքները
  • Վերահսկում է գնումներին առնչվող տվյալների էլեկտրոնային բազան (գնման հայտեր, մատակարարների ընտրության գործընթացին առնչվող փաստաթղթեր, ինչպես նաև մրցույթային փաստաթղթեր)
  • Վերահսկում է համապատասխան ծրագրում տեղադրված գնման հայտերի տվյալների ժամանակին մուտքագրումը
  • Վերահսկում է արտահանվող և ներմուծվող ապրանքների գործընթացները, այդ գործընթացներն ապահովող փաստաթղթերի ձևակերպումները, մաքսազերծման գործընթացը

Լոգիստիկային վերաբերվող գործառույթներ

  • Վերահսկում է տրանսպորտային կազմակերպությունների հետ գնված ապրանքների լոգիստիկան ապահովելու գործընթացը
  • Առաջարկություններ է իրականացնում իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանման անհրաժեշտ մարդկային ռեսուրսներին աշխատանքի ընդունելու, օպտիմալացնելու և կրճատելու վերաբերյալ, մասնակցում է անձնակազմի հավաքագրման գործընթացին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • 3–5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
  • Անգլերենի և ռուսերենի լեզուների իմացություն
  • 1C և MC office ծրագրերի իմացություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պլանավորման ունակություն
  • Առաջնորդության հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա

Հասցե՝ Նոր Նորքի 5 զնգ, Միկոյան 10/10

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

apply238960@job.am