Մասնաճյուղի տնօրեն
"EVRIKA GROUP" Co.Ltd
Նկարագրություն
<<Էվրիկա Գրուպ>> ՍՊԸ-ն հրավիրում է մասնաճյուղի տնօրենի՝ բարձր աշխատավարձով։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել սուպերմարկետի ամենօրյա գործունեությունը,
- Ապահովել խանութի ներկայանալի տեսքն ու դասավորությունը՝ համաձայն սահմանված ստանդարտների,
- Կազմակերպել ապրանքատեսականու ճիշտ պլանավորումը՝ ապահովելով թարմությունն ու անհրաժեշտ քանակը,
- Իրականացնել ապրանքների ժամանակին պատվիրում, ապահովելով խանութի թիրախային ցուցանիշների իրականացումը,
- Վերլուծել վաճառքի արդյունքները և նախաձեռնել միջոցառումներ վաճառքների աճի ապահովման համար,
- Հետևել խանութի իրացումների ծավալին, ծախսերին, դուրսգրումներին , պահեստային մնացորդներին,
- Կազմակերպել և վերահսկել անձնակազմի արդյունավետ աշխատանքը, իրականացնելով հաճախորդների ներգրավման ծրագրեր,
- Վերահսկել աշխատակիցների հաճախելիությունը և ճիշտ բաշխել աշխատանքային գործընթացները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Պարտադիր առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտում,
- MS Օffice իմացություն,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
- Միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություն,
- Խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Էվրիկա սուպերամարկետների ցանցը հիմնադրվել է 1998 թվականին: Մեր ցանցի հիմնական առաքելությունն է ստեղծել առավել հարմարավետ պայմաններ մեր հաճախորդների սպասարկման համար: Պահպանելով հին ավանդույթները` որդեգրում ենք նաև այս ոլորտի նոր տենդենցները: Այս պահի դրությամբ ունենք 17 մասնաճյուղ, սակայն, ելնելով մեր ցանցի նկատմամբ պահանջարկից, պլանավորում ենք այն ավելի ընդլայնել: Մեր աշխատանքային թիմը իր ամենօրյա նպատակասլաց և եռանդուն աշխատանքի արդյունքում ցանականում է գոհացնել մեր հաճախորդներին պարբերաբար կատարելագործելով իր աշխատանքը: Էվրիկա գրուպն ունի նաև իր արտադրամասը, որտեղ պատրաստվում են համեղ և թարմ աղցաններ, հացաբուլկեղեն, բազմերանգ տորթեր և կիսաֆաբրիկատներ: Էվրիկա սուպերմարկետների ցանցը սիրով սպասում է ձեզ գնումների: