Մասնաճյուղի մենեջեր
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունն իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու մասնաճյուղի մենեջերի, ով իր փորձով կնպաստի մասնաճյուղի զարգացմանը: Եթե ուզում եք հարստացնել ձեր փորձը ֆրանսիական մշակույթով ու նոր հմտություններով, ապա ճիշտ ժամանակն է միանալ մեր թիմին:
«Եթե Ձեզ հետաքրքրում է ոչ միայն ղեկավարել, այլ ստեղծել․ միացիր Paul Armenia-ին՝ ուր համաշխարհային բրենդը ստեղծում է պատմություն»
Պարտականություններ
- Համակարգել և կառավարել ռեստորանի օպերացիոն դաշտը,
- Ապահովել ռեստորանում սպասարկման բարձր մակարդակ,
- Հետևողական լինել հաճախորդների կողմից կատարված մեկնաբանություններին՝ ապահովել հաճախորդների գոհունակության բարձր ցուցանիշ,
- Արդյունավետ և գրագետ արձագանքել հաճախորդների դժգոհություններին,
- Հետևողական լինել ռեստորանի գույքի և սարքավորումների տեխնիկական վիճակին,
- Պարբերաբար ստուգել սպասարկող անձնակազմի համապատասխանությունը աշխատանքին,
- Կազմակերպել և վերահսկել սպասարկող անձնակազմի աշխատանքային գրաֆիկները,
- Հետևել աշխատանքային և սպասարկվող տարածքի մաքրությանը,
- Ընդունել օրվա առևտրի ամփոփ հաշվարկը,
- Կազմակերպել պատվերների գրանցման և ներմուծման գործընթացը,
- Վերապատրաստել թիմին Paul ստանդարտների համաձայն:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ HORECA ոլորտում (առնվազն 2 տարվա),
- Ղեկավարման և առաջնորդման կարողություն,
- Նախաձեռնողականություն,
- Լեզուների իմացություն
- Բարձր պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 - օրյա աշխատանքային գրաֆիկ։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00։
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։