
Մասնաճյուղի կառավարիչ /Երևանի մասնաճյուղերի համար/
UNIBANK OJSC
Նկարագրություն
Կազմակերպում, կոորդինացնում և ղեկավարում է մասնաճյուղի ընթացիկ աշխատանքները,
Մասնաճյուղի խնդիրների և գործառույթների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,
Մասնաճյուղին հասցեագրված և մասնաճյուղից դուրս եկող փաստաթղթերի գործավարության և համապատասխան կարգով արխիվացման ապահովումը
Աշխատանքային ծրագրի, եռամսյակային ու տարեկան ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմումը (ըստ պահանջի և անհրաժեշտության), սահմանվող պլանային ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
Մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկումը և ապահովումը` Բանկում գործող կարգերին համապատասխան
Վարկային պորտֆելի կառավարում, տարեկան պլանների և վաճառքների կազմակերպում և իրականացում
Վարկերի վերադարձելիությանը ուղղված աշխատանքներ` այդ թվում վերանայումների գործընթացների իրականացում
ՀՀ օրենսդրությունից և Բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացնումը
Պարտականություններ
- Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, համակարգում և ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և տեղաբաշխում այն ըստ նշանակության:
- Բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում, նոր հաճախորդների ներգրավում:
- Մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկում և ապահովում:
- Մասնաճյուղի հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ հսկողության իրականացում:
- Մասնաճյուղի աշխատողների համագործակցության ապահովում, տեղեկատվության փոխանակում:
- ՀՀ օրենսդրությունից և բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/
- Նվազագույնը 2 տարվա ղեկավարի փորձ ֆինանսաբանկային ոլորտում`ցանկալի է կառավարչի կամ կառավարչի տեղակալի
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն
- Բանկային օրենսդրության, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և ներքին կարգերի, կանոնակարգերի իմացություն, համագործակցելու, վաճառելու ունակություն, պատասխանատվության զգացում, վերլուծելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, MS Office-ի հմուտ օգտատեր, Excel, Power Point ծրագրերի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով) նշված հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի
Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: