
Մասնաճյուղի ղեկավար
Mikro Kapital Armenia UCO
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել հաճախորդների ակտիվ ներգրավում (այցելել բիզնեսի գործունեության վայրեր, կատարել հեռախոսազանգեր և այլն),
- Իրականացնել բիզնես հաճախորդների ընթացիկ սպասարկում,
- Իրականացնել հաճախորդների բիզնես վերլուծություն, գնահատել ֆինանսական և սոցիալական իրավիճակը,
- Գնահատել գործարքի ռիսկերը և ներկայացնել Վարկային Կոմիտե,
- Ձևավորել մասնաճյուղում որակյալ վարկային պորտֆել,
- Կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքներ,
- Արդյունավետ իրականացնել մասնաճյուղի առջև դրված թիրախները և ապահովել շահութաբեր աշխատանք,
- Իրականացնել մասնաճյուղի աշխատակազմի արդյունավետ կառավարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Բիզնես վարկավորման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Ղեկավարման նվազագույնը 1 տարվա փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- Հաղորդակցվելու, բանակցելու հմտություններ,
- Արագ և արդյունավետ աշխատելու ունակություն,
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
- Թիմում աշխատելու,կազմակերպչական և ղեկավարման ունակություններ,
- Նախաձեռնողականաթություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 22.06.2018թ-ին: Կազմակերպության առաքելությունն է օժանդակել Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը՝ տրամադրելով որակյալ ֆինանսական ծառայություններ: «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 100% բաժնետերն է հանդիսանում Mikro Kapital Sa`rl ընկերությունը: Mikro Kapital Sa`rl ընկերությունը հիմնադրվել է իտալացի հայտնի բանկիր Վինչենցո Տրանիի կողմից՝ 2008 թվականին։ Ընկերությունը իրականացնում է միջին և մանր բիզնեսում ներդրումների կառավարում և վարկավորում այնպիսի երկրներում ինչպիսիք են Իտալիան, Ռումինիան, Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը և այլն: