
Մաշկաբան
«Վարդանանց» ՆԲԿ
Նկարագրություն
Աշխատանքի վայրը՝ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն,
Զբաղվածությունը՝ լրիվ դրույք
Սոցփաթեթ՝
- առողջության ապահովագրություն
- մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն
- մեկ շաբաթ հանգիստ Դիլիջանում
Պահանջներ՝
- առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ
- հիմնական կլինիկական ուղեցույցների իմացություն և կիրառում
- անգլերենի կամ ռուսերենի իմացություն։
Հետաքրքրվա՞ծ եք
- Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, նշված էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Մաշկաբան»
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։