Մարքեթոլոգ (ՍՄՄ մասնագետ)
YELL.am
Նկարագրություն
Փնտրում ենք SMM պրոցեսները համակարգող մասնագետ։
Անհրաժեշտ է իրականացնել ֆեյսբուքյան content–ի պատրաստում, դիզայնի մշակում, հետաքրքիր լուծումների առաջարկում, կայքերի բովանդակության մշակում և տեղադրում։
Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը պարտադիր է։
Պարտականություններ
- Բանակցությունների վարում հաճախորդների հետ՝ պայմանագրերի կնքում,
- Content–ի մշակում և տեղադրում,
- Պլանի կազմում հաստատում թիմի հետ միասին,
- Content–ի դիզայնի մշակում,
- Ֆեյսբուքյան հրապարակումների իրականացում,
- Նամակների պատասխանում,
- Կայքի բովանդակության մշակում և տեղադրում,
- Հաճախորդների հետ բարեհամբույր շփում,
- Այլ գրասենյակային աշխատանքներ։
Պահանջներ
- Կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- Համակարգչային հիմնական ծրագրերի իմացություն,
- Adobe Illustrator, Adobe Photoshop ծրագրերի իմացություն,
- Վարժ խոսք,
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը գրասենյակային է։
Աշխատում ենք շաբաթական 6 օր։
YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։
Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:
Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։