Մարքեթոլոգ (SMM, կայքի զարգացում)
GDC dental shop
Նկարագրություն
<<Գեղամա>> ընկերությունը փնտրում է էներգիայով լի և նախաձեռնող մարքեթոլոգի, ով կզբաղվի մեր բիզնեսի սոց․ մեդիա էջերի կառավարումով և կայքի զարգացման աշխատանքներով։
Պարտականություններ
- Սոցիալական ցանցերի կոնտենտ պլանավորում և կառավարում (Facebook, Instagram և այլն),
- Գովազդային արշավների ստեղծում և կառավարում (Targeting, Ads Manager),
- Կայքի բովանդակության թարմացում և օպտիմալացում,
- Տեքստ գրելու և ստեղծագործական մոտեցման հնարավորություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, հաղորդակցությունների կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ մարքեթինգի ոլորտում,
- Գերազանց հաղորդակցման և ստեղծագործական մտածողության հմտություններ,
- Թիմային աշխատանքի հմտություններ և ժամանակի կառավարման ունակություն,
- Թվային մարքեթինգի գործիքների և սոցմեդիայի հարթակների իմացություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքը ամբողջ դրույքով է։
- Ուսանողների դիմումները չեն դիտարկվում։
GDC (Gegama Dental Company) ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է ստոմատոլոգիական նյութեր և սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն առաջարկում է ոլորտի պահանջներին համապատասխան ապրանքների ամբողջական տեսականի: GDC-ն պաշտոնական ներկայացուցիչ է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Nobel Biocare, AlphaBioTec, KAVO, DÜRR Dental, Amann Girrbach, Planmeca Oy, Admetec, Strauss&Co և այլն: Մենք անդադար հետևում ենք համաշխարհային ստոմատոլոգիական շուկայում առկա նոր միտումներին և տեխնոլոգիաներին և ընդլայնում ենք մեր արտադրանքի տեսականին, որպեսզի բոլոր նորագույն տեխնոլոգիաները ժամանակին հասանելի դարձնենք Հայաստանի ստոմատոլոգներին և ատամնատեխնիկներին: