Get our free app. It won't take up space on your device

Մարքեթոլոգ

Aladin Express

Location: Ջրվեժ/Ձորաղբյուր
Salary:
Monthly 300,000-900,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, Six-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
12/24/2026

Նկարագրություն

Aladin Express բեռնափոխադրող ընկերությունը փնտրում է նախաձեռնող, կազմակերպված, ստեղծագործ և արդյունքներին միտված մարքեթինգի և բիզնեսի զարգացման պատասխանատու, ով կստանձնի ընկերության մարքեթինգային գործունեության կազմակերպումը, բրենդի զարգացումը, նոր հաճախորդների ներգրավումը և հաճախորդների սպասարկման գործընթացների վերահսկումը։

Հիմնական պարտականություններ

  • Ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակում, իրականացում և արդյունավետության գնահատում։

  • Ընկերության Facebook, Instagram և TikTok էջերի կառավարում, բովանդակության պլանավորում, հրապարակումների պատրաստում, լուսանկարահանումների և տեսանյութերի նկարահանումների կազմակերպում։

  • Google և Yandex հարթակներում ընկերության ներկայացվածության ապահովում, գովազդային արշավների կազմակերպում և արդյունավետության վերահսկում։

  • Ընկերության պաշտոնական կայքի բովանդակության արդիականացում, աշխատանքների վերահսկում և զարգացման առաջարկների ներկայացում։

  • Avito, List.am և այլ հայտարարությունների հարթակներում ընկերության ծառայությունների ներկայացում, հայտարարությունների պատրաստում, հրապարակում և պարբերական թարմացում։

  • Նոր անհատ և կորպորատիվ հաճախորդների ակտիվ որոնում և ներգրավում՝ Telegram, VKontakte, Facebook խմբերի և այլ համապատասխան հարթակների միջոցով։

  • Նոր հաճախորդների ներգրավման ուղիների և համագործակցության հնարավորությունների բացահայտում։

  • Վաճառքի խթանմանն ուղղված ակցիաների, հատուկ առաջարկների և գովազդային արշավների մշակում և իրականացում։

  • Ընկերության բրենդային ոճի և միասնական տեսողական ներկայության պահպանում, բրենդավորված պարագաների, հագուստի, գովազդային և տպագրական նյութերի պատրաստման կազմակերպում։

  • Կորպորատիվ միջոցառումների, թիմբիլդինգների, աշխատանքային ժողովների և հանդիպումների կազմակերպում։

  • Հաճախորդների հետ հեռախոսազանգերի և նամակագրության որակի վերահսկում, սպասարկման թերությունների բացահայտում և բարելավման առաջարկների ներկայացում։

  • Հաճախորդների սպասարկման ստանդարտների և հաղորդակցման սցենարների մշակում ու կատարելագործում։

  • CRM համակարգի անխափան աշխատանքի վերահսկում, կարգավորումների կառավարում, խնդիրների բացահայտում և լուծման կազմակերպում։

  • Շուկայի, մրցակիցների, նրանց գնային քաղաքականության, ծառայությունների և մարքեթինգային գործունեության պարբերական ուսումնասիրություն ու վերլուծություն։

  • Մարքեթինգային արդի միտումների, նոր գործիքների և տեխնոլոգիաների ուսումնասիրություն ու ներդրում։

  • Մարքեթինգային բյուջեի պլանավորում, ծախսերի վերահսկում և արդյունավետության գնահատում։

  • Մարքեթինգային ցուցանիշների (KPI) մշտադիտարկում և կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը։

  • Ընկերության մյուս բաժինների հետ համագործակցություն՝ ընդհանուր բիզնես նպատակների իրականացման համար։

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է մարքեթինգի, կառավարման կամ հարակից ոլորտում։

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ հարակից ոլորտում։

  • Թվային մարքեթինգի և սոցիալական մեդիայի կառավարման լավ իմացություն։

  • Meta Ads Manager, Google Ads, Yandex Direct և վերլուծական գործիքների հետ աշխատելու փորձ։

  • Բովանդակության ստեղծման և գովազդային արշավների կազմակերպման հմտություններ։

  • CRM համակարգերի հետ աշխատելու փորձ։

  • Շուկայի և մրցակցային միջավայրի վերլուծության կարողություն։

  • Նոր հաճախորդների որոնման և ներգրավման հմտություններ։

  • MS Office և Google Workspace գործիքների լավ իմացություն։

  • Canva, Photoshop, CapCut կամ այլ դիզայնի և տեսանյութերի մշակման ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

  • Արհեստական բանականության գործիքների կիրառման հմտությունները կդիտվեն որպես առավելություն։

  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

  • Բարձր կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն։

  • Վերլուծական և ռազմավարական մտածողություն։

  • Ստեղծագործական մոտեցում և նախաձեռնողականություն։

  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու բարձր հմտություններ։

  • Ինքնուրույն աշխատելու, որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն։

  • Արդյունքներին միտվածություն և պատասխանատվության բարձր զգացում։

Բեռնափոխադրումների կամ լոգիստիկայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ տեղեկություններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ պայմանավորվածության համաձայն։

  • Աշխատավարձ՝ ֆիքսված աշխատավարձ և վերջնական չափը կսահմանվի՝ հաշվի առնելով թեկնածուի աշխատանքային փորձը, մասնագիտական հմտությունները և կարողությունները։

  • Աշխատանքի վայր՝ Երևան/Ջրվեժ։

Company օverview
address
Address
ulitsa Sevan
address
Number of employees
16-50
Phone
Phone
37455120120

Ալադին Էքսպրեսն իրականացնում է ցանկացած տեսակի բեռների, ծանրոցների և փաստաթղթերի առաքում ինչպես Հայաստանից Ռուսաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ։
Առաջարկում ենք առաքման այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս խնայել ձեր ժամանակը և ծախսերը։ Կարող եք ուղարկել և ստանալ ձեր պատվերները ՀՀ և ՌԴ բոլոր քաղաքներում և բոլոր հասցեներում՝ արագ և ապահով։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture *
Profile picture is required

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք մարքեթինգի ոլորտում, ի՞նչ գործիքների և հարթակների եք տիրապետում (Meta Ads, Google Ads, Yandex Direct, CRM և այլն)։ *

This field is required

Ներկայացրեք Ձեր կողմից իրականացված առնվազն մեկ հաջողված մարքեթինգային նախագիծ՝ նշելով Ձեր կատարած աշխատանքը և ստացված չափելի արդյունքները։ *

This field is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media