Մարքեթոլոգ
"Դիզ Բենտ" ՍՊԸ
Նկարագրություն
"Դիզ Բենտ" ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթոլոգի, ով ամբողջությամբ կկազմակերպի ընկերության մարքեթինգային գործունեությունը, կմշակի և կհամակարգի սոցիալական մեդիայի ռազմավարությունը՝ ապահովելով բրենդի ճանաչելիության աճ, ընկերության ուժեղ դիրքավորում թվային հարթակներում։
Պարտականություններ
- Մշակել մարքեթինգային պլաններ,
- Իրականացնել գովազդային արշավներ,
- Կատարել կայքի բովանդակության ավելացում, թարմացում և կառավարում /տեքստեր, նկարներ, տեսանյութեր,
- Կազմակերպել միջոցառումներ, ակցիաներ և պրոմո արշավներ,
- Համագործակցել դիզայնի, վաճառքի և այլ բաժինների հետ,
- Հետևել շուկայի և մրցակիցների միտումներին,
- Վերլուծել մարքեթինգային գործունեության արդյունքներն ու ներկայացնել հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
- Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- Թվային մարքեթինգի գործիքների իմացություն (SMM, email marketing, Google Ads, SEO և այլն),
- Ռուսերեն և անգլերենի պարտադիր իմացություն,
- Ստեղծարար մտածելակերպ և նախաձեռնողականություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5/2 աշխատանքային գրաֆիկ՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: