Մարքեթոլոգ
YELL.am
Նկարագրություն
Փնտրում ենք հմուտ մարքեթոլոգի, ով կզբաղվի YELL.am կայքի հաճախորդների հետ բանակցություններով, հաճախորդների կարիքների բացահայտմամբ, համագործակցության արդյունավետության քննարկմամբ և պայմանագրերի պահպանմամբ։
Մասնագետի հիմնական նպատակն է բարձրացնել հաճախորդների հավատարմությունը, ներկայացնել համագործակցության արդյունքները, առաջարկել բարելավման լուծումներ և ապահովել երկարաժամկետ գործակցություն։
Պարտականություններ
- Հանդիպել և բանակցել YELL.am-ի գործող հաճախորդների հետ։
- Քննարկել համագործակցության ընթացքը, արդյունքները և հետագա զարգացման հնարավորությունները։
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան մարքեթինգային լուծումներ։
- Աշխատել հաճախորդների հավատարմության բարձրացման և պայմանագրերի երկարաձգման ուղղությամբ։
- Պահպանել վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։
- Պատրաստել առաջարկներ, հետևել պայմանավորվածությունների կատարմանը և համագործակցել թիմի հետ։
- Համագործակցել վաճառքի բաժնի հետ՝ հաճախորդների հետ աշխատանքը համակարգելու, վաճառքների արդյունավետությունը բարձրացնելու և պայմանագրերի պահպանման արդյունքները բարելավելու նպատակով։
Պահանջներ
- համապատասխան կրթություն
- աշխատանքային փորձ 2+ տարի մարքեթինգի ոլորտում
- SEO-ի սկզբունքների, որոնողական համակարգերում տեսանելիության բարձրացման և բովանդակության օպտիմալացման հիմնական գիտելիքների տիրապետում։
- Թվային մարքեթինգի այլ գործիքների տիրապետչում
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձը ֆիքսված, հարկերը հանած՝ 300000 ՀՀ դրամ
- Խաչաձև վաճառքներից 10%
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Աշխատանքը վեցօրյա է
- Մեքենայի առկայությունը իկդիտարկվի որպես առավելություն (վառելիքի ծախսը փոխհատուցվում է)
YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։
Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:
Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։