Get our free app. It won't take up space on your device

Մարքեթոլոգ

Falcon LLC

Industry: Executive, Upper Management
Deadline: 1/27/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է բիզնեսի զարգացման մասնագետի, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման և զարգացման համար՝ պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու ու նրանց լոյալությունն ապահովելու նպատակով:

Պարտականություններ

  • Իրականացնում է մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպում է վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
  • Մշակում և ներդնում է Ընկերության ծառայությունների առաջխաղացման ուղիներ
  • Մասնակցում է վաճառքների պլանավորման աշխատանքներին՝ ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ծառայությունների
  • Վարում է բանակցություններ գովազդային ընկերությունների հետ, կազմակերպում է գովազդային արշավներ
  • Հետևում է ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստում է դրանց առաջխաղացմանը
  • Մշակում և համակարգում է պրոմո-խորհրդատվությանն ուղղված գործառույթները:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, մարքեթինգի ոլորտում բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
  • Համապատասխան ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Սոցիալական կայք - էջերի վարման փորձառությունը, կայքի օպտիմիզացիան և առաջխաղացումը ցանկալի է,
  • Facebook, Twitter, Instagram, Tumblr, Youtube, Pinterest, Linkedin, Google + լավ իմացությունը ցանկալի է,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Microsoft Office ծրագրերի լավ իմացություն:

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից:

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել նշված էլ. հասցեին:

Աշխատանքային ժամեր. 09:00-18:00 հինգօրյա աշխատանքային գրաֆիկով:

Spread the word! Share this job on social media