Մարքեթինգի մենեջեր
Genatsvale
Նկարագրություն
Գենացվալե ցանցի համար փնտրում ենք կրեատիվ և կազմակերպված Մարքեթինգ մենեջեր։
Պարտականություններ
Սոցիալական ցանցերի վարում
- Ռեստորանների պաշտոնական էջերի վարում սոցիալական ցանցերում։
- Ամսական կոնտենտ-պլանի կազմում և համաձայնեցում։
- Գրառումների, Stories-ի, Reels-ի և այլ բովանդակության կանոնավոր հրապարակում։
- Ռուսերեն և հայերեն հրապարակումների համար տեքստերի պատրաստում։
- Էջերում տեղեկատվության արդիականության վերահսկում՝ մենյու, ակցիաներ, միջոցառումներ, աշխատանքային ժամեր, հասցեներ և այլ տվյալներ։
- Ռեստորանների նորությունների, միջոցառումների, կենդանի ծրագրերի, հատուկ առաջարկների և նոր ուտեստների լուսաբանում։
Ֆոտո և վիդեո բովանդակության ստեղծում
- Բովանդակություն ստեղծելու նպատակով ցանցի ռեստորանների կանոնավոր այցելություն։
- Ուտեստների, խմիչքների, ինտերիերի, թիմի, հյուրերի, միջոցառումների և ռեստորանային մթնոլորտի լուսանկարում և տեսանկարահանում։
- Reels-ի և Stories-ի համար կարճ, դինամիկ տեսանյութերի ստեղծում։
- Տեսանյութերի բազային մոնտաժ և լուսանկարների մշակում։
- Բովանդակության համար արդիական գաղափարների և թրենդների որոնում և դրանց հարմարեցում Genatsvale-ի ձևաչափին։
- Անհրաժեշտության դեպքում պրոֆեսիոնալ ֆոտո և վիդեո նկարահանումների կազմակերպում։
Հաղորդագրությունների և մեկնաբանությունների հետ աշխատանք
- Direct-ի, մեկնաբանությունների և սոցիալական ցանցերում հյուրերի այլ դիմումների ամենօրյա ստուգում։
- Հյուրերի հարցերին օպերատիվ պատասխանների տրամադրում։
- Ամրագրումների և այլ հարցումների փոխանցում պատասխանատու աշխատակիցներին։
- Բացասական մեկնաբանությունների և դիմումների հետ կոռեկտ աշխատանք։
- Բողոքների վերաբերյալ տեղեկատվության փոխանցում ղեկավարությանը և պատասխանատու ստորաբաժանումներին։
- Վերահսկում, որպեսզի սոցիալական ցանցերում հյուրերի ոչ մի դիմում չմնա անպատասխան։
Լրացուցիչ առաջադրանքներ
- Մրցակից ռեստորանների սոցիալական ցանցերի և մարքեթինգային ակտիվությունների մշտադիտարկում։
- Առաջխաղացման նոր գաղափարների և գործիքների որոնում։
- Մասնակցություն տոների, բացումների, միջոցառումների և ցանցի այլ նախագծերի նախապատրաստմանը։
- Համագործակցություն ռեստորանների տնօրենների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ու բովանդակությունը ժամանակին ստանալու նպատակով։
- Կատարված աշխատանքի և սոցիալական ցանցերի արդյունքների վերաբերյալ համառոտ ամսական հաշվետվության պատրաստում։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն (Կառավարում, մարքեթինգ, PR ուղղություններով),
-
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ հանրային կապերի ոլորտում,
-
Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց տիրապետում,
-
Վերլուծական միտք և նախաձեռնողականություն,
-
Ստեղծարար և կրեատիվ մտածողություն,
-
Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
-
Բանակցելու և հաղորդակցման գերազանց հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի–ուրբաթ
- Աշխատանքային ժամեր՝ 09։00–18։00
- Աշխատավայրը՝ Ադոնց 18։
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր: