Մարքեթինգի մասնագետ
Bayazet
Նկարագրություն
<< ԲԱՅԱԶԵՏ >> Ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու, արդյունքամետ մարքեթինգի մասնագետի
Պարտականություններ
- Պլանավորել և կազմել սոցիալական մեդիայի (Facebook, Instagram, TikTok, LinkedIn, Youtube) բովանդակությունը, կոնտենտ պլանը,
- Հմուտ կիրառել Meta Business Suite գործիքակազմը
- Կառավարել վճարովի գովազդային արշավները՝ Facebook Ads, Google Ads, TikTok Ads, Yandex Ads
- Գովազդային արշավների կազմակերպում
- Շուկայի, մրցակիցների և թիրախային լսարանի վերլուծություն,
Պահանջներ
- Մարքեթինգի կամ հարակից ոլորտի բուհական կրթություն,
- Մարքեթինգի ոլորտում նվազագույնը 2 տարվա փորձ,
- Թվային մարքեթինգի հիմնական գործիքների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Գրագետ խոսք
Կոմպետենցիաներ
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Ստեղծագործականություն, կրեատիվություն,
- Բարձր պատասխանատվություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ երկուշաբթիից-շաբաթ, /հանգստյան օրը՝ կիրակի/, 09։00-18։00։
Դիմելու համար ուղարկեք ձեր CV-ն
Հեռ․ 094714346
Աշխատավայրի հասցե՝ Կոտայքի մարզ, գ․ Արամուս, շաբաթվա մեկ օրը՝ ք․ Երևան։
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: