Մարքեթինգի մասնագետ
SP NETWORK LLC
Նկարագրություն
SP NETWORK LLC ընկերությունը փնտրում է մարքեթինգի մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի շուկայի ուսումնասիրությամբ, մարքեթինգային աշխատանքներով և ընկերության առցանց հարթակների զարգացմամբ։
Պարտականություններ
- Ուսումնասիրել շուկան, մրցակիցներին և հաճախորդների պահանջները։
- Մշակել և առաջարկել մարքեթինգային գաղափարներ։
- Վարել ընկերության Facebook, Instagram, LinkedIn և այլ սոցիալական էջերը։
- Պլանավորել և հրապարակել բովանդակություն կայքի և սոցիալական ցանցերի համար։
- Կազմակերպել գովազդային արշավներ և գնահատել դրանց արդյունքները։
- Մասնակցել ընկերության բրենդների զարգացման աշխատանքներին։
- Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ վաճառքների խթանման նպատակով։
- Մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում։
- Google Workspace (Docs, Sheets), Microsoft Office (Word, Excel, PowerPoint) ծրագրերի լավ իմացություն։
- Meta Business Suite, Google Ads և Google Analytics-ի տիրապետում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է)։
- Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ։
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն։
- Համակարգչային ծրագրերի և սոցիալական հարթակների լավ իմացություն։
- Ստեղծագործ մտածողություն, պատասխանատվություն և նախաձեռնողականություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
- Մասնագիտական աճի հնարավորություն։
- Հետաքրքիր և բազմազան նախագծեր։
- Մրցունակ աշխատավարձ։
- Ընկերական և աջակցող թիմ։
Աշխատանքային օրեր և ժամեր՝
Երկուշաբթի-ուրբաթ 10։00-18։30
SP NETWORK-ը զարգացող ընկերություն է, որը զբաղվում է օպտիկամանրաթելային մալուխների և ցանցային սարքավորումների ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով։ Մենք համագործակցում ենք միջազգային արտադրողների հետ և առաջարկում ժամանակակից լուծումներ հեռահաղորդակցության և IT ոլորտում՝ ապահովելով որակ, վստահելիություն և երկարաժամկետ համագործակցություն մեր գործընկերների և թիմի համար։