Մարքեթինգի մասնագետ
Penotex LLC
Նկարագրություն
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը փնտրում է փորձառու Մարքեթինգի մասնագետ, ով կկազմակերպի ընկերության մարքեթինգային գործունեությունը, կմշակի և կհամակարգի սոցիալական մեդիայի ռազմավարությունը՝ ապահովելով բրենդի ճանաչելիության աճ, ընկերության ուժեղ դիրքավորում թվային հարթակներում։
Պարտականություններ
- Մշակել մարքեթինգային կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն,
- Պլանավորել և իրականացնել գովազդային արշավներ (Campaigns),
- Համակարգել ընկերության սոցիալական մեդիա էջերի և թվային հարթակները, ինչպես նաև կառավարել բովանդակությունը,
- Կազմակերպել մարքեթինգային միջոցառումներ, ակցիաներ և պրոմո արշավներ,
- Սերտ համագործակցել վաճառքի, դիզայնի և այլ բաժինների հետ՝ միասնական նպատակների իրագործման համար,
- Իրականացնել շուկայի միտումների, սպառողների վարքագծի և մրցակցային դաշտի մշտական մոնիթորինգ ու վերլուծություն,
- Իրականացնել մարքեթինգային արշավների արդյունավետության գնահատում և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության (PR) և/կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
- Թվային մարքեթինգի գործիքների և հարթակների խորը տիրապետում (SMM, Google Ads, SEO, Email Marketing և այլն),
- Հայերենի, անգլերենի և ռուսերեն լեզուների (գրավոր և բանավոր) իմացություն,
- Տվյալների վերլուծության և հաշվետվություններ կազմելու ունակություն,
- Ժամանակի կառավարման և մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու (Multitasking) ունակություն:
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ,
- Համեղ, անվճար սնունդ,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում։
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դաշտերը հարթակում։
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։