Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի մասնագետ

Grand Sport

Industry: Marketing, Advertising, PR, Administrative, Clerical
Deadline: 5/12/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

«Գրանդ Սպորտ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ մարքեթինգի մասնագետի:

Ներկայացվող պահանջներ

  • Աշխատանքային փորձ մարքեթինգի բնագավառում ցանկալի է
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից բնագավառում
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel
  • Վերլուծական մտածողություն
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Կարգապահության, պատասխանատվության զգացում գործի հանդեպ
  • Նախաձեռնողականություն
  • Թիմային աշխատանք, ժամանակի կառավարում

Պարտականություններ

  • Կատարել մարքեթինգային ուսումնասիրություն, վերլուծական աշխատանք, հանդես գալ թիրախային առաջարկներով
  • Սպորտային տենդենցներից տեղեկացվածություն և կիրառում գովազդային արշավներում
  • Նպաստել նոր հաճախորդների ներգրավմանը
  • Շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկների հետազոտություն
  • Վաճառքի ծավալի աճին ուղղված միջոցառումների իրականացում
  • Հաշվետվությունների կազմում

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
  • Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
  • Անվճար ավտոկայանատեղի
  • Մատչելի գներով ճաշարան
  • Պարգևատրման համակարգ
  • Թիմային միջոցառումներ
  • Գումար ամուսնության կապակցությամբ
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
  • Վճարովի ամուսնական արձակուրդ
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
  • Աշխատանքային արտահագուստ

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուներին խնդրում ենք դիմել` պարտադիր կցելով ռեզյումե:

Spread the word! Share this job on social media