Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի կրտսեր մասնագետ

Pharm Etalon Plus LLC / Sandoz

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Industry: Marketing, Advertising, PR, Medical, Health
Deadline:
10/16/2026

Նկարագրություն

Քո մարքեթինգային կարիերայի նոր մեկնարկը՝ Ֆարմ Էտալոն Պլյուսում։

Սիրո՞ւմ ես ստեղծել, կազմակերպել, վերլուծել և նոր գաղափարներ կյանքի կոչել։

Ֆարմ Էտալոն Պլյուսը փնտրում է Կրտսեր Մարքեթինգի մասնագետի, ով կմիանա մեր թիմին, կաշխատի իրական մարքեթինգային նախագծերի վրա և հնարավորություն կունենա զարգացնելու իր հմտությունները միջազգային դեղագործական բիզնեսի միջավայրում։

Մենք փնտրում ենք ոչ միայն փորձ ունեցող մասնագետի, այլ նաև մարդու, ով ունի հետաքրքրասիրություն, նախաձեռնողականություն և սովորելու ցանկություն։

Քո դերը մեր թիմում

Դու կմասնակցես մարքեթինգային գործընթացների կազմակերպմանը և իրականացմանը՝

  • Գովազդային նյութերի փաստաթղթավորում և վարում։
  • Պրոմո մատերիալների նախապատրաստում և ադապտացում։
  • CRM համակարգով աշխատանքների իրականացում։
  • Մարքեթինգային միջոցառումների համակարգում։
  • Փաստաթղթերի ադապտացում և գործընկերների հետ հաղորդակցություն։
  • Մարքեթինգային նախագծերի իրականացմանն աջակցություն։

Մենք փնտրում ենք քեզ, եթե ունես

  • Մարքեթինգի ոլորտում բարձրագույն կրթություն։ / պարտադիր է
  • Վերլուծական մտածողություն։
  • Ռուսերենի լավ իմացություն։ /ցանկալի է
  • Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Թիմում աշխատելու և գործընկերների հետ արդյունավետ շփվելու կարողություն։
  • Նոր բաներ սովորելու և մասնագիտական աճի ցանկություն։

Ինչո՞ւ Ֆարմ Էտալոն Պլյուս

Մենք կարևորում ենք մեր թիմի զարգացումը և ստեղծում ենք միջավայր, որտեղ կարող ես ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացնել հմտություններդ և մասնակցել իրական բիզնես նախագծերի։

Մեր բենեֆիթները՝

  • Հեռախոսային փաթեթ։
  • Բենզինի կամ տրանսպորտի ծախսերի փոխհատուցում՝ ըստ հաստիքի։
  • Lucky Carrot՝ աշխատակիցների բենեֆիթների և պարգևների հարթակ։
  • Լրացուցիչ հանգստյան օրեր։
  • Բոնուսային հնարավորություններ՝ ըստ սահմանված պայմանների։
  • Բժշկական ապահովագրություն՝ փորձաշրջանն անցնելուց հետո։

Աշխատանքային պայմաններ

  • Հաստիք՝ Կրտսեր Մարքեթինգի մասնագետ
  • Աշխատավայր՝ Երևան
  • Գրաֆիկ՝ 5-օրյա, 09:00–18:00
  • Աշխատանք՝ Գրասենյակային, լրիվ դրույք

Միացի՛ր մեր թիմին

Եթե ցանկանում ես սկսել կամ զարգացնել քո մարքեթինգային կարիերան, աշխատել դինամիկ թիմում և մասնակցել իրական նախագծերի՝ սպասում ենք քո CV-ին։

Company օverview
address
Number of employees
1-15

Ֆարմ Էտալոն ընկերությունը հանդիսանում է SANDOZ միջազգային դեղագործական ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության գլխավոր առաքելությունն է փոխանցել առողջապահական բնագավառի մասնագետներին հուսալի և պրոֆեսիոնալ տեղեկատվություն դեղամիջոցների վերաբերյալ:

Մեր նպատակն է բարելավել կյանքի որակը Հայաստանում՝ ապահովելով արդյունավետ և ժամանակակից դեղամիջոցների հասանելիություն։ Մենք հանդիսանում ենք հուսալի օղակ՝ համաշխարհային դեղարտադրողների և Հայաստանի առողջապահական համակարգի միջև։

Ընկերությունը հետևողական է ամբողջ գործընթացին՝ սկսած դեղերի գրանցումից և մատակարարումից մինչև առաջխաղացում և մասնագիտական խորհրդատվություն՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media