Մարքեթինգի համակարգող (Marketing Coordinator)
ARMOS
Նկարագրություն
ARMOS-ը փնտրում է Մարքեթինգի համակարգող (Marketing Coordinator) , ով կմիանա մեր թիմին և կաջակցի ընկերության մարքեթինգային նախագծերի պլանավորմանն ու իրականացմանը։
Պարտականություններ
- Աջակցել մարքեթինգային ռազմավարությունների և ընթացիկ նախագծերի իրականացմանը
- Համակարգել սոցիալական ցանցերի համար նախատեսված բովանդակության պատրաստման և հրապարակման գործընթացը
- Աջակցել Meta Ads և Google Ads գովազդային արշավների կառավարմանը և արդյունքների վերլուծությանը
- Իրականացնել շուկայի, հաճախորդների և մրցակիցների ուսումնասիրություններ
- Պատրաստել մարքեթինգային հաշվետվություններ Microsoft Excel և Google Sheets ծրագրերով
- Հավաքագրել և վերլուծել տվյալներ՝ մարքեթինգային որոշումների աջակցման համար
- Ստեղծել պարզ վիզուալ նյութեր Canva-ի կամ Photoshop-ի միջոցով
- Համագործակցել դիզայներների, ֆրիլանսերների և արտաքին գործընկերների հետ
- Աջակցել նոր մարքեթինգային գաղափարների մշակմանն ու իրականացմանը
- Կատարել մարքեթինգի ղեկավարի կողմից տրված ընթացիկ առաջադրանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- Մարքեթինգի կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Անգլերենի լավ կամ գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Ռուսերենի լավ իմացություն
- Սոցիալական մեդիայի հարթակների աշխատանքի ընդհանուր պատկերացում
- Microsoft Excel, Google Sheets և MS Office ծրագրերի վստահ իմացություն
- Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու ունակություն
- Ուշադրություն մանրուքներին և կազմակերպվածություն
- Նախաձեռնողականություն և նոր գիտելիքներ արագ յուրացնելու կարողություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
Ցանկալի հմտություններ
- Meta Ads և Google Ads հարթակների հիմնական իմացություն
- Canva կամ Photoshop ծրագրերից որևէ մեկի իմացություն
- AI գործիքների կիրառման փորձ՝ աշխատանքային գործընթացների արդյունավետացման համար
- Նախկին փորձ մարքեթինգային նախագծերի համակարգման ոլորտում
Մենք առաջարկում ենք՝
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք զարգացող պրեմիում բրենդում
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Միջազգային շուկաների հետ աշխատելու փորձ
- Ժամանակակից գործիքներով և տեխնոլոգիաներով աշխատելու հնարավորություն
- Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի – Շաբաթ
- Աշխատանքի ժամեր՝ 09:00 – 18:00
- Աշխատանքի վայր՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահարներին՝
099-011-064 կամ 033-306-308
ARMOS բրենդի պատմությունը սկսվում է սերնդեսերունդ փոխանցվող երազանքից: 1930-ականներին հիմնադրի պապը՝ տաղանդավոր կոշկակար, ստեղծեց իր առաջին զույգ կոշիկները՝ հիմք դնելով կոշկակարության ընտանեկան ավանդույթներին։ Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքներին, կոշիկի յուրահատուկ ապրանքանիշ ստեղծելու նրա ցանկությունը չմարեց։ Տարիներ անց նրա թոռը՝ Արմեն Մուրադյանը, իրականություն դարձրեց այս երազանքը՝ 1991 թվականին հիմնելով ARMOS-ը։