
Մարքեթինգի ղեկավարի օգնական / նախագծերի մենեջեր
Spark Marketing
Նկարագրություն
Մենք փնտրում ենք նախաձեռնող, կրեատիվ, կազմակերպված և հաղորդակցման հմտություններով հմուտ մասնագետի՝ Մարքեթինգի ղեկավարի օգնական / նախագծերի համակարգողի հաստիքի համար։
Դուք կմասնակցեք մարքեթինգային գործընթացների բոլոր փուլերին՝ սկսած հաճախորդների հետ շփումից մինչև կոնտենտի ստեղծում, նկարահանումների մասնակցություն և գովազդային արշավների աջակցություն՝ ձեռք բերելով բազմաբնույթ փորձ տարբեր ոլորտների բիզնեսների հետ աշխատելիս։
Պարտականություններ
- Աջակցել մարքեթինգի ղեկավարին ամենօրյա գործընթացներում և նախագծերի համակարգման հարցում,
- Կազմակերպել և վարել հաղորդակցությունը գործող ու պոտենցիալ հաճախորդների հետ,
- Մասնակցել նոր հաճախորդների հետ հանդիպումներին, ստեղծագործական բրիֆինգներին և նկարահանումներին (անհրաժեշտության դեպքում),
- Կատարել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն՝ միտումների, ներգրավվածության մեխանիզմների և բարելավման հնարավորությունների բացահայտման նպատակով,
- Վերահսկել կոնտենտի հրապարակման ժամանակացույցը և հետևել կատարման ընթացքին,
- Կոորդինացնել կոնտենտի պատրաստման գործընթացը՝ համագործակցելով դիզայներների, նկարահանող թիմի և այլ մասնագետների հետ։
Պահանջներ
- Կրթություն՝ Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան մարքեթինգի, բիզնեսի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
- Աշխատանքային փորձ՝ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ կոնտենտի ոլորտում ցանկալի է, բայց ոչ պարտադիր,
- Սեռ՝ իգական։
Պարտադիր հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ հայերենով,
- Միջին մակարդակի անգլերենի իմացություն՝ մասնագիտական հաղորդակցության և աշխատանքային նյութերի ըմբռնման համար,
- Շփման զարգացած հմտություններ՝ հաճախորդների հետ վստահելի և պրոֆեսիոնալ հարաբերություններ կառուցելու համար,
- Սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram, TikTok, YouTube) կիրառման և կառավարման հիմնական գիտելիքներ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման և բազմապրոցեսային աշխատանք իրականացնելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
- Ստեղծագործ մտածողություն, ուշադրություն մանրուքներին և նպատակասլացություն,
- Թիմում աշխատելու և համագործակցելու պատրաստակամություն։
Ցանկալի հմտություններ
- Կոնտենտ ստեղծման փորձ (գրավոր նյութեր, սթորիներ, հրապարակումներ),
- Գովազդային համակարգերի հետ աշխատանք (Meta Ads Manager, Google Ads),
- Բազային գիտելիքներ դիզայնի կամ վիզուալ կոնտենտի պատրաստման վերաբերյալ,
- Հետազոտական կարողություններ՝ շուկայի վերլուծության և նոր միտումների բացահայտման համար։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքը հիանալի հնարավորություն է զարգացնելու մասնագիտական հմտություններ մարքեթինգային տարբեր ուղղություններով՝ նախագծերի կառավարման, կոնտենտի, գովազդի և հաճախորդների հետ շփման ոլորտներում,
- Մենք տալիս ենք աճի և ուսման հնարավորություն Spark Marketing-ի ներսում՝ հիմք ստեղծելով ապագա մարքեթինգային կարիերայի համար։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 18:00։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է շաբաթ օրերին ներկայանալ գրասենյակ (նախապես համաձայնեցված)։
Spark Marketing կազմակերպությունը մատուցում է համալիր մարքեթինգային ծառայություններ, միավորելով նորարարական մոտեցումները, ներառյալ արհեստական բանականությունը (AI), և խորացված ռազմավարական վերլուծությունները՝ բրենդը ճիշտ դիրքավորելու համար: