Մարքեթինգի ղեկավար
MG Group
Նկարագրություն
MG Group ՍՊԸ-ն փնտրում է մարքեթինգի բաժնի ղեկավար։
Պարտականություններ
- Բիզնեսի առաջխաղացում (սոցցանցեր և ոչ միայն ), հեղինակության պահպանում
- Մարքեթինգային հետազոտությունների իրականացում, միջոցառումների կազմակերպում
- Մարքեթինգային պլանի կազմում, թիմի աշխատանքի վերահսկողություն
- Գովազդային հարթակների պատասխանատվություն, անհրաժեշտ տպագրական նյութերի առկայության ապահովում
- Սոց․ ցանցերում գովազդի, հեռուստագովազդի, ռադիոգովազդի, արտաքին գովազդային վահանակների պլանավորում, բանակցություններ, բյուջեի ներկայացում:
- Այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային առնվազն 2 տարվա համապատասխան փորձ
- Թվային մարքեթինգի հարթակների և գործիքների լավ իմացություն
- Սթրեսակայունություն, պարտաճանաչություն, պատասխանատվություն
- Ճկունություն, դետալների հանդեպ ուշադրություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը գրասենյակային է, գրասենյակը գտնվում է 7-րդ մասիվում
«MG» գրուպը հիմնադրվել է 2003 թ.-ին:
Մենք արդեն ունենք 24 MG սուպերմարկետի և 10 MG լավաշների ցանց, MG Toys խաղալիքների խանութ:
MG-ն ունի մի քանի արտադրություն՝ «MG Sweet», «MG հաց», «MG Food» կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև աղցաններ, պիցցայի և աջարական խաչապուրու խմորներ:
Մեր առաքելությունն է սպառողին ներկայացնել ճկուն գնային քաղաքականություն, թարմ և որակյալ արտադրանք, պահպանել բարեխիղճ սպասարկումը, և խթանել ապրանքների մատչելիությանը։ Տարիների ընթացքում գրանցված հաջողությունները ապացուցում են մեր հավատարմությունը հաճախորդների նկատմամբ։
«MG GROUP»-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեզ ապահովի որակյալ արտադրանքով:
Careers@mgsupermarket.am