
Մարքեթինգի և վաճառքի մենեջերի մասնագետ
"ԱՐ-ՄՈԲԻԼ" ՓԲԸ
Նկարագրություն
Անվտանգության ծառայության ընկերությունը փնտրում է մարքեթինգի և վաճառքի մասնագետ։
Պարտականություններ
- Մշակել Ընկերության մարքեթինգի և վաճառքի տարեկան պլանը,
- Ստեղծել և իրականացնել մարքեթինգային ռազմավարական արշավներ ընկերության հայտնիության և լիդերի գեներացման համար,
- Ուսումնասիրել շուկայում գործող թրենդները ռազմավարության բարելավման նպատակով,
- Համագործակցել թիմի հետ վաճառքի բարելավման հնարավորությունների հայտնաբերման և իրագործման նպատակով,
- Հանդես գալ նորարարական գաղափարներով և ռազմավարությամբ վաճառքի ընդլայնման նպատակով,
- Մշակել և իրականացնել պրեզենտացիաներ՝ թիրախային հաճախորդների համար,
- Շուկայում ներկայացնել Ընկերության կողմից տրամադրվող ծառայությունը և խթանել վաճառքները,
- Հաճախորդներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն Ընկերության կողմից տրամադրվող ծառայության վերաբերյալ,
- Թարմացնել Ընկերության կայքի նյութերը, անհրաժեշտության դեպքում թարգմանել նյութերը,
- Ստեղծել ընկերության ռազմավարությանը համապատասխան կոնտենտ տարբեր սոցիալական ցանցերի զարգացման համար (Facebook, Instagram, LinkedIn, և այլն),
- Մասնակցել ցուցահանդես-վաճառքներին,
- Տիրապետել մարքեթինգային և դիզայնի գործիքներին,
- Հետևել արշավների արդյունքների ցուցանիշներին և գնահատել դրանց արդյունավետությունը,
- Վաճառքի հետ կապված այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ /Excel, Word/ գերազանց իմացություն,
- Հաղորդակցման, ներկայացման և բանակցությունների վարման հմտություններ,
- Աշխույժ, դրական և եռանդուն թեկնածու՝ ուժեղ միջանձնային հմտություններով,
- Հետևողականություն, պատասխանատվություն։
«Արմոբիլ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին և իրականացնում է բարձրակարգ անվտանգության ծառայություններ ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց ամբողջ ՀՀ տարածքում և առաջարկում է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման լուծումների համակցված փաթեթներ: Հիմնվելով պահնորդական , թիկնապահական, պարեկային ասպարեզում ունեցած պատկառելի փորձի վրա ընկերությունը գրավել և պահպանում է առաջատարի հեղինակությունը: