Մարքեթինգի և Վաճառքի մենեջեր
SoHo Patisserie & Chocolaterie
Նկարագրություն
Հրուշակեղենի մասնագիտացված խանութ-սրճարանին անհրաժեշտ է աշխատակից, որպես մարքեթինգի և վաճառքի մենեջեր։
Մեր իդեալական թեկնածուն մոտիվացված, էներգիայով լի և աշխատասեր անհատ է։ Պաշտոնը զբաղեցնող անձը պատասխանատու կլինի Էլեկտրոնային առևտուրի (e-commerce), կորպորատիվ վաճառքների և հաճախորդների ներգրավման գործունեության համար, ինչպես նաև մարկետինգային արշավների և SMM-ի համար։
Պարտականություններ
- Զարգացնել ընկերության Էլեկտրոնային առևտուրը ընկերության կայքով և այլ e-commerce հարթակներով
- Կապ հաստատել կորպորատիվ հաճախորդների հետ էլ․ փոստի, հաղորդագրությունների և հեռախոսի միջոցով՝ առաջարկելով ընկերության ապրանքներն ու ծառայությունները,
- Կատարել ուսումնասիրություն և կառուցել հավանական հաճախորդների տվյալների բազա,
- Կազմակերպել հանդիպումներ հավանական հաճախորդների հետ,
- Պահպանել հարաբերությունները հաճախորդների հետ և ապահովել վաճառքների աճ,
- Իրականացնել մարքեթինգային արշավներ
- Սոցիալական ցանցերի կառավարում
- Կոնտենտի ստեղծման, շուկայի և սպառողի վարքագծի ուսումնասիրություն
- Կազմակերպել միջոցառումներ՝ անհրաժեշտության դեպքում։
- Համակարգել բրենդի դիզայինինին և ներկայացմանը առնչվող աշխատանքները։
Պահանջներ
- Վաճառքների և բանակցային հմտություններ,
- SMM գործիքակազմի տիրապետում
- Հաճախորդների հետ արդյունավետ աշխատելու և նրանց հարցումներին ու պահանջներին ժամանակին ու պրոֆեսիոնալ կերպով արձագանքելու ունակություն,
- Նախաձեռնող, վստահելի և պատասխանատու անձ։
Հավելյալ նշումներ
Ֆիքսված աշխատավարձ և բարձր մրցակցային բոնուսներ։
Աշխատանքը հիմնականում կատարվելու է հեռավար՝ շաբաթական 2-3 այց գրասենյակ, ճկուն գրաֆիկով։
SoHo-ն ընտանեկան հրուշակեղենի մասնագիտացված խանութ-սրճարան է Երևանում: