Get our free app. It won't take up space on your device

Մարքետինգի և SMM մասնագետ

Wigmore clinic

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 150,000-200,000 ֏
Employment type: Full Time, Part Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Marketing, Advertising, PR, Copywriting, Content writing, Mass media
Deadline:
6/21/2026

Նկարագրություն

«Ուիգմոր Քլինիկ»-ն իր թիմն ընդլայնելու նպատակով փնտրում է նպատակասլաց, ստեղծագործ և փորձառու Մարքետինգի և SMM մասնագետի, ով պատրաստ է ստանձնել բժշկական կենտրոնի թվային տիրույթի կառավարումն ու առաջխաղացումը։

Պարտականություններ

  • Սոցիալական մեդիայի կառավարում (SMM)․ Կլինիկայի սոցցանցերի էջերի (Facebook, Instagram, LinkedIn, YouTube) ամենօրյա ակտիվ կառավարում, բովանդակության (content) պլանավորում և հրապարակում։

  • Վեբ-կայքի համակարգում․ Կլինիկայի պաշտոնական կայքի թարմացում, տեղեկատվության (բժիշկների տվյալներ, ծառայություններ, բլոգներ) տեղադրում և արդիականացում։

  • Մեդիա կոնտենտի ստեղծում․ Կլինիկայում (անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատարաններում կամ կոնսուլտացիաների ընթացքում) նկարահանումների (ֆոտո/վիդեո, Reels, Shorts) կազմակերպում, իրականացում և մոնտաժ։

  • Ռազմավարություն և առաջխաղացում․ Բժշկական կենտրոնի մարքետինգային առաջխաղացման ռազմավարության մշակում, գովազդային արշավների պլանավորում։

  • Վերլուծություն․ Իրականացված արշավների և էջերի ակտիվության վերլուծություն, հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքետինգի, լրագրության, PR-ի կամ հարակից ոլորտներում։

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ SMM-ի և մարքետինգի ոլորտում (բժշկական ոլորտի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն)։

  • Ֆոտո/վիդեո նկարահանման և մոնտաժային հավելվածների (CapCut, Adobe Premiere, Canva կամ այլն) տիրապետում։

  • Հայերենի գերազանց իմացություն (ուղղագրական և ոճական բացարձակ գրագիտություն), ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում (մասնագիտական թարգմանությունների և ադապտացիայի համար)։

  • Թիմում աշխատելու, հաղորդակցվելու և բժշկական անձնակազմի հետ համագործակցելու հմտություններ։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր․ 6-օրյա աշխատանքային շաբաթ։

  • Աշխատանքի ձևաչափ․ Համակցված (Hybrid)՝ կլինիկայից և հեռավար (նկարահանումների, նյութերի հավաքագրման և թիմային քննարկումների համար՝ կլինիկայում, իսկ ընթացիկ գործերը, էջերի կառավարումն ու մոնտաժը՝ հեռավար տարբերակով)։

Company օverview
address
Address
Պուշկին փողոց, 56 շենք
address
Number of employees
151-500
Benefits
Corporate events
Corporate events
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media