
Մարքեթինգի բաժնի պատասխանատու
ASEDL LLC
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է մարքեթինգի բաժնի ղեկավարի, ով պատասխանատու է լինելու կազմակերպության մարքեթինգային քաղաքականության իրականացման, մարքեթինգային նոր գաղափարների առաջարկման և իրագործման համար:
Պարտականություններ
- Մասնակցում և իրականացում է ընկերության մարքեթինգային եւ հաղորդակցման ռազմավարությունները` հավաստիանալով, որ այն ծառայում է ընկերության ընդհանուր ռազմավարությանը և ներքին մշակույթին
- Իրականացնում է ընթացիկ շուկայական հետազոտություններ և վերլուծություններ, հանդես է գալիս ընկերության շուկայական մասնաբաժինը ընդլայնելու առաջարկություններով
- Մասնակցում է ընկերության տարեկան և սեզոնային գնային ռազմավարության մշակմանը ըստ ապրանքատեսակի և գնորդների սեգմենտների
- Պատրաստում է ապրանքների զեղչման հատուկ միջոցառումներ, կապված տոների կամ այլ իրադարձությունների հետ
- Վաճառքի բաժնի հետ համատեղ կատարում է վաճառքների վերլուծություն և հայտնաբերում է ապրանքների վաճառքների անկման պատճառները
- Կատարում է ապրանքների պորտֆելի վերլուծություն,հանդես է գալիս առաջարկություններով
- Ապահովում է մարքեթինգի բաժնի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը տարվա համար սահմանված մարքեթինգային նպատակներին հասնելու համար
- Կազմակերպում և իրականացնում է կազմակերպության արտադրանքի և ներմուծված ապրանքանիշերի գովազդը, ապահովում է այդ ապրանքանիշերի և ընկերության ճանաչելիությունը
- Կազմակերպում և վերահսկում է սոցիալական կայքերում ընկերության առաջարկների գովազդը
- Համագործակցում է այլ ընկերությունների հետ Ընկերության մարքեթինգային ռազմավարությունը իրականացնելու համար
Պահանջներ
- Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն
- 3+ տարվա աշխատանքային մասնագիտական փորձ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Պլանավորման ունակություն
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն.
Հավելյալ նշումներ
Ընկերությունն աշխատում է 6օրյա աշխատանքային ռեժիմով, աշխատանքների իրականացման վայրը Նոր Նորքի 5-րդ զանգվածում է:
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով: