Մարքեթինգի բաժնի ղեկավար
Goldshin
Նկարագրություն
Գոլդշին ընկերությունը փնտրում է նախաձեռնող, ռազմավարական մտածողությամբ և արդյունքներին միտված Մարքեթինգի բաժնի ղեկավար, ով կստանձնի ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակումը, իրականացումը և վերահսկումը՝ նպաստելով բրենդի ճանաչելիության, շուկայական դիրքի և վաճառքի աճին։
Հիմնական պարտականություններ
- Ընկերության ընդհանուր նպատակներին համապատասխան մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում։
- Մարքեթինգի բաժնի աշխատանքների պլանավորում, կազմակերպում և վերահսկում։
- Ընկերության բրենդի դիրքավորման, ճանաչելիության և շուկայական ներկայության զարգացմանն ուղղված ռազմավարությունների մշակում։
- Շուկայի, մրցակիցների, թիրախային լսարանի և սպառողների վարքագծի պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն։
- Նոր շուկաների և բիզնեսի զարգացման հնարավորությունների բացահայտում։
- Նոր ապրանքների և ծառայությունների շուկա մուտք գործելու մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում։
- Գովազդային արշավների պլանավորում, կազմակերպում, իրականացում և արդյունավետության գնահատում։
- Թվային մարքեթինգի ռազմավարության մշակում և վերահսկում՝ Google Ads, Meta Ads Manager, Yandex Direct, Yandex Metrica և այլ գործիքների կիրառմամբ։
- Ընկերության սոցիալական մեդիայի էջերի և թվային հարթակներում ներկայացվածության կառավարում։
- Վաճառքի խթանմանն ուղղված ակցիաների, արշավների և հատուկ առաջարկների մշակում և իրականացում։
- Մարքեթինգային բյուջեի պլանավորում, ծախսերի վերահսկում և ռեսուրսների արդյունավետ բաշխում։
- Մարքեթինգային KPI-ների սահմանում, արդյունքների մշտադիտարկում և արդյունավետության գնահատում։
- Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) գործընթացների վերահսկում և զարգացում։
- Մարքեթինգային տվյալների և հաշվետվությունների վերլուծություն, եզրակացությունների և առաջարկությունների ներկայացում ղեկավարությանը։
- Վաճառքի և այլ բաժինների հետ համագործակցություն՝ ընդհանուր բիզնես նպատակների իրականացման համար։
- Մարքեթինգային նոր գործիքների, միտումների և լավագույն փորձի ուսումնասիրություն ու ներդրում։
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում՝ ղեկավար պաշտոնում։
- Մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ։
- Թվային մարքեթինգի և գովազդային գործիքների լավ իմացություն։
- Google Ads, Meta Ads Manager, Yandex Direct, Yandex Metrica և վերլուծական գործիքների իմացություն։
- Շուկայի և մրցակցային միջավայրի վերլուծության հմտություններ։
- Թիմի և աշխատանքային գործընթացների արդյունավետ կառավարման ունակություն։
- Բյուջեի պլանավորման և KPI-ների հետ աշխատելու փորձ։
- MS Office ծրագրերի լավ իմացություն՝ հատկապես Excel և PowerPoint։
- Photoshop, Corel կամ դիզայնի այլ գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն՝ միջազգային շուկաների և մասնագիտական աղբյուրների ուսումնասիրության և հաղորդակցության նպատակով։
- Բարձր կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
- Վերլուծական և ռազմավարական մտածողություն։
- Ստեղծագործական մոտեցում և նախաձեռնողականություն։
- Բարձր հաղորդակցման և բանակցելու հմտություններ։
- Արդյունքներին միտվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00։
- Աշխատավարձ՝ 1.000.000 ՀՀ դրամ (ֆիքսված աշխատավարձ + բոնուսային համակարգ)։
- Վարձատրության վերջնական չափը կսահմանվի՝ հաշվի առնելով թեկնածուի աշխատանքային փորձը, մասնագիտական հմտությունները և արդյունքները։
- Աշխատանքի վայր՝ Բալահովիտ 8/5։
- Երևանից դեպի աշխատավայր տրանսֆերն ապահովում է ընկերությունը։
Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:
Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :
Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:
Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.
Պրոֆեսիոնալ սպասարկում,
Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346
Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից: