Մարքեթինգ մենեջեր
ELEGÀNT Armenia
Նկարագրություն
ELEGÀNT խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում փորձառու մարքեթինգի մենեջերի։
Մարքեթինգի մենեջերը թիմի անդամ է, ով պատասխանատու է մարքեթինգային ռազմավարությունների, մարքեթինգային արշավների մշակման, պլանավորման և իրականացման համար՝ Elegant Armenia ընկերության ապրանքանիշի ճանաչելիությունը ավելի բարձրացնելու, խանութներ հաճախորդների հոսքը ուղղորդելու, արտադրանքի վաճառքը խթանելու համար՝ համաձայն ընկերության բիզնես նպատակների։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել մարքեթինգային արշավներ և բյուջեներ՝ հաշվի առնելով տեղական հաճախորդների նախասիրությունները, շուկայի միտումները, բիզնեսի առաջնահերթությունները, համաձայն բիզնեսի նպատակների և հայկական շուկայի ռազմավարության։
- Պատրաստել մարքեթինգային հաշվետվություններ՝ վերլուծելով արշավների արդյունավետությունը և արդյունքները։
- Մշակել և իրականացնել համատեղ մարքեթինգային նախաձեռնություններ և գովազդային արշավներ գործընկերների հետ։
- Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ մարքեթինգային գործունեության շուրջ, ներառյալ հաղորդակցությունը, արշավների պլանավորումը, մեկնարկը, մոնիթորինգը, արշավից հետո կատարողականի վերլուծությունն ու արդյունավետությունը՝ գնահատելով դրանց ազդեցությունը վաճառքի և բիզնեսի արդյունքների վրա։
- Կազմակերպել մարքեթինգային միջոցառումներ, գովազդային գործողություններ, նոր տեսականու շնորհանդեսներ։
- Կառուցել և պահպանել հարաբերություններ նորաձևության ոլորտի ազդեցիկ և բովանդակություն ստեղծողների հետ՝ ապրանքանիշի ճանաչելիությունը և լսարանի ներգրավվածությունը բարձրացնելու համար։
- Մշակել և իրականացնել նախաձեռնություններ՝ խանութների առաջխաղացման և հաճախորդների հոսքի ավելացման համար։
- Համակարգել դիզայներների հետ վաճառքի կետերի նյութերի, գովազդային վիզուալ նյութերի և այլ մարքեթինգային միջոցների մշակման աշխատանքները։
- Կառավարել սոցիալական մեդիա մարքեթինգային գործունեությունը, ապահովելով ապրանքանիշի հետևողական հաղորդակցությունը և համապատասխանությունը ընդհանուր մարքեթինգային ռազմավարությանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի, գովազդի, հաղորդակցության կամ հարակից ոլորտի ոլորտներում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լիարժեք ցիկլի մարքեթինգի ոլորտում՝ պարտադիր նորաձևության ու վաճառքի ոլորտում։
- Հայերենի և անգլերենի ազատ իմացություն ։
- Հաղորդակցման ուժեղ հմտություններ, ներառյալ սոցիալական մեդիայի և լսարանի ներգրավման փորձ։
- Մարքեթինգային բյուջեների պլանավորման և կառավարման, արշավների արդյունավետության մոնիթորինգի և հաշվետվությունների պատրաստման փորձ։
- Կազմակերպչական և նախագծերի կառավարման ուժեղ հմտություններ, բազմաթիվ գործողություններ համակարգելու և ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի հետ աշխատելու ունակությամբ։
- Նախաձեռնող, վերլուծական և արդյունքների վրա կենտրոնացած մոտեցում՝ տեխնոլոգիաների և պրեմիում մանրածախ առևտրի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա,
- Օրական 8 ժամ,
- Աշխատավայրը՝ Բուռնազյան 4/1:
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:
ELEGANT խանութ-սրահների ցանցը հիմնադրվել է 2015 թ. սկսած, հանդիսանում է կանանց նորաձևության առաջատար բրենդներից մեկը Հայաստանում: Տեսականու մեծ մասը արտադրվում է հենց Հայաստանում: ELEGANT խանութ-սրահները այս պահին Երևան (Մեգա մոլ, Երևան մոլ, Էրեբունի Մոլ), Վանաձոր, Գյումրի քաղաքներում են: