Marketing Specialist
Sis Natural CJSC
Նկարագրություն
SIS Natural ՓԲԸ-ն, որը ներկայացնում է YAN բնական հյութերի և պահածոների ապրանքանիշը, ընդլայնում է իր մարքեթինգի թիմը և փնտրում է Մարքեթինգի մասնագետ։
Մենք փնտրում ենք նախաձեռնող, ստեղծագործ և զարգանալու ցանկություն ունեցող թիմակցի, ով հետաքրքրված է ապրանքանիշերի կառավարմամբ, թվային մարքեթինգով, սոցիալական մեդիայով և միջազգային շուկաների հետ աշխատանքով։
Պարտականություններ
- Մասնակցել ընկերության մարքեթինգային նախագծերի մշակման և իրականացման գործընթացին
- Աջակցել սոցիալական մեդիայի կոնտենտի պլանավորմանը և ստեղծմանը
- Ուսումնասիրել շուկան, մրցակիցներին և սպառողների վարքագիծը
- Աշխատել դիզայներների, կոնտենտ ստեղծողների և այլ գործընկերների հետ
- Աջակցել միջազգային շուկաների համար նախատեսված մարքեթինգային նյութերի պատրաստմանը
- Հետևել իրականացվող նախագծերի ընթացքին և արդյունքներին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կամ ուսանող լինել՝ ցանկալի է մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում
- Մարքեթինգի նկատմամբ հետաքրքրվածություն և սովորելու ցանկություն
- Ստեղծագործ մտածելակերպ և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն
- Լավ հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ
- Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Սոցիալական մեդիայի և թվային գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Վճարվող պրակտիկա՝ 1-3 ամիս տևողությամբ, որի տևողությունը կախված կլինի թեկնածուի փորձից, հմտություններից և թիմում արագ ներգրավվելու հնարավորությունից։ Պրակտիկայի հաջող ավարտից հետո թեկնածուին կառաջարկվի աշխատանքի հնարավորություն։
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկ․-Ուրբ․ 09։00-18։00, վճարվող պրակտիկայի դեպքում դիտարկվում է նաև կես դրույք, որը հարմարեցվում է թեկնածուի գրաֆիկի հետ։
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում: