Get our free app. It won't take up space on your device

Marketing PM

PINK BERRY LLC

Location: Ջրվեժ
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
8/27/2026

Նկարագրություն

«Փինք Բերրի» ընկերությունը հրավիրում է աշխատանքի նախաձեռնող և կազմակերպված Marketing Project Manager-ի, ով կհամակարգի մարքեթինգային նախագծերը և կապահովի դրանց արդյունավետ իրականացումը։

Պարտականություններ

  • Համակարգել մարքեթինգային նախագծերը՝ գաղափարի մշակումից մինչև ամբողջական իրականացում։
  • Պլանավորել և վերահսկել մարքեթինգային ակտիվությունների օրացույցը։
  • Համակարգել նոր արտադրատեսակների և սեզոնային մարքեթինգային արշավների մեկնարկը։
  • Համակարգել փաթեթավորման, պիտակների և POS նյութերի մշակման գործընթացը։
  • Պատրաստել տեխնիկական առաջադրանքներ դիզայներների, լուսանկարիչների, տեսանկարահանողների, տպագրատների և այլ կապալառուների համար։
  • Համակարգել գովազդային նյութերի և բրենդային արտադրանքի մշակման և պատրաստման գործընթացը։
  • Կազմակերպել և համակարգել միջոցառումներ, պրոմո ակցիաներ, դեգուստացիաներ, փառատոններ և գործարանային էքսկուրսիաներ։
  • Համակարգել ֆոտո և վիդեո նկարահանումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի և գովազդային արշավների համար բովանդակության ստեղծումը։
  • Համագործակցել արտադրության, վաճառքի, գնումների, լոգիստիկայի և արտաքին կապալառուների հետ՝ նախագծերի արդյունավետ իրականացման նպատակով։
  • Վերահսկել նախագծերի իրականացման ժամկետները, որակը և պատրաստվածությունը։
  • Վերահսկել նախագծերի բյուջեի կատարումը և ապահովել անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը (պայմանագրեր, հաշիվներ, ակտեր)։
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ իրականացված մարքեթինգային նախագծերի և արշավների արդյունքների վերաբերյալ։
  • Կատարել Օպերացիոն տնօրենի կողմից հանձնարարված այլ մարքեթինգային նախագծեր և առաջադրանքներ։

Պահանջներ

  • Project Management գործիքների իմացություն:
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություն։
  • Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման ունակություններ։
  • MS Office / Google Workspace-ի լավ իմացություն։
  • Meta Ads և Google Ads-ի հետ աշխատելու փորձ։
  • Google Analytics 4 (GA4), Looker Studio-ի իմացություն։
  • Agile/Scrum միջավայրում աշխատելու փորձ։
  • AI գործիքների կիրառման փորձ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Բագրևանդի 19-րդ փողոց
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 331 00855

«Փինք Բերրի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրի»-ի պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրի»-ն սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։

See more
Benefits
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media