Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
Garage Masters' Mall
Նկարագրություն
Գարաժ Մաստերս Մոլն աշխատանքի է հրավիրում Մարդկային ռեսուրսների կառավարման մենեջերի, ով պատասխանատու կլինի ՄՌԿ գործընթացների ամբողջական կառավարման և զարգացման համար։
Պարտականություններ
-
Կազմակերպել և իրականացնել Ընկերությունում առկա թափուր հաստիքների համալրման ողջ գործընթացը (հայտարարությունների մշակումը, կայքերում և սոցիալական հարթակներում դրանց տեղադրումը, կադրային կենտրոնների, գործակալությունների և ԲՈՒՀ-երի կարիերայի կենտրոնների հետ համագործակցությունը, արհեստավարժ մասնագետների ներգրավումը)։
-
Հավաքագրել և վարել թեկնածուների տվյալների (CV-ների) բազա, կատարել արխիվացում։
-
Կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ, թեկնածուների նախնական ընտրություն։
-
Կազմակերպել նոր աշխատակիցների ընդունումը աշխատանքի և ադապտացիան (onboarding-ը)։
-
Մշակել և իրականացնել գործատուի բրենդի առաջխաղացման համար անհրաժեշտ գործընթացներ և միջոցառումներ։
-
Ներդնել աշխատողների գնահատման և ուսուցման համակարգեր, համակարգել նրանց զարգացման և ուսուցման պլանավորումը։
-
Վարել հաշվետվություններ աշխատողների ընդունման, տեղափոխման, առաջխաղացման, ազատման վերաբերյալ, կատարել վերլուծություններ կադրային հիմնական ցուցանիշներով։
-
Առաջնորդել ներքին հաղորդակցման համակարգի ներդնումը և զարգացումը՝ ստեղծելով ղեկավարություն/աշխատակից արդյունավետ կապ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կամ հարակից ոլորտներում։
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում։
- Microsoft Office-ի հիմնական ծրագրերի գերազանց իմացություն (Word, Excel, PowerPoint):
- Հայերենի գերազանց, ռուսերենի`լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Տվյալների բազայի կառավարման և հաշվառման հմտություններ։
- Վերլուծական մտածելակերպ։
Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:
Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։
Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։