Get our free app. It won't take up space on your device

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Industry: Administrative, Clerical
Deadline: 4/12/2023
City: Abovyan
Employment type: Full time
Salary: 200,000 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով ՄՌԿ մասնագետի:

Պարտականություններ

  • պատրաստել աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրեր ՀՀ աշխատանքային օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնակարգերի համապատասխան,
  • կատարել աշխատակիցների անձնական գործերի ձևակերպում,փաստաթղթավորում և պահպանում ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան,
  • կատարել աշխատավարձի, արձակուրդայինների և վերջնահաշվարկների հաշվարկ ,
  • նախապատրաստել կադրերի կետ կապված հրամանների, նամակների, տեղեկանքների նախագծեր,
  • տեղադրել աշխատանքային հայտարարություններ, մասնակցել ընտրված թեկնածուների հարցազրույցի և վարջնական ընտրության գործընթացին,
  • կազմակերպել նոր ընդունված և տեղափոխված աշխատակիցների ադապտացիայի գործընթացը
  • որոշել կազմակերպության կադրային պահանջարկը և դրա ապահովման հնարավոր աղբյուրները
  • կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ մասնակցել աշխատողների ընդունման, փոխադրման, առաջխաղացման, պաշտոնի իջեցման, կարգապահական տույժերի նշանակման, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված հարցերով որոշումների ընդունմանը
  • կազմակերպել անձնակազմի ուսուցումը, համակարգել աշխատողների որակավորման բարձրացման և աշխատանքային առաջխաղացման աշխատանքները
  • պահպանել հետևողականություն օրենսգրքային փոփոխությունների նկատմամբ

Պահանջներ

  • 4-5 տարվա աշխատանքային փորձ կադրային աշխատանքի բնագավառում
  • Աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն
  • Համակարգչային հմտություններ` MS Office, Excel, ՀԾ ծրագրերի իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն /անգլերեն կամ այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
  • Գործարար շփման էթիկա
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր ու ժամերը` երկուշաբթիից որբաթ ութժամյա աշխատանքային գրաֆիկով

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ. Հասցեին

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

apa242704@job.am