
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար
LLC "ETAGI"
Industry:
Human Resources, Real Estate
Deadline:
7/2/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Նկարագրություն
Etagi. com միջազգային ընկերությունը փնտրում է HR /Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար
Պարտականություններ
- Զարգացնել և իրագործել ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը
- Իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի զարգացման և ամրապնդմանն ուղղված աշխատանքներ
- Իրականացնել անձնակազմի համալրման ամբողջական գործընթացը
- Պահպանել և համալրել թեկնածուների և աշխատակիցների տվյալների բազան
- Մշակել և թարմացնել ընկերության ներքին կանոնադրությունը՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով ընկերության ռազմավարությանն ու բիզնես նպատակներին
- Պարբերաբար մշակել և իրականացնել թրեյնինգներ, հանդիպումներ, շրջայցեր
- Զարգացնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ստուգման համար անհրաժեշտ գնահատման համակարգ
- Կազմակերպել աշխատակիցների մոտիվացիայի և արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
- Անմիջական ղեկավարների կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում)
- Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայություն
- Հայերենի,ռուսերենի գերազանց իմացություն
- Համակարգչային գրագիտություն
- Բարձր հուզական ինտելեկտ
- Կազմակերպչական և վերլուծական հմտություններ
- Հաղորդակցության և բանակցությունների վարման ճկուն հմտություններ
- Նորարարական, նախաձեռնողական և դրական մտածողություն
- Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ 5/2 ժամը 10:00-19:00
Ֆիքսված աշխատավարձ + մոտիվացիոն փաթեթ;